Լրահոս 24/7
11.01.2025

Կասպից ծովում ռուս-բրիտանական էներգետիկ շահերը չեն համընկնում

Կասպից ծովում ռուս-բրիտանական էներգետիկ շահերը չեն համընկնում

Լոնդոնի Բարձրագույն դատարանը ադրբեջանցի պատգամավոր Ֆեյզիեւի, նրա կնոջ, ավագ որդու եւ զարմիկի անունով գրանցված քսաներկու անշարժ գույքի նկատմամբ կալանք կիրառելու որոշում է կայացրել: Գործով որպես հայցվոր հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային ծառայությունը:

Ջավանշիր Ֆեյզիեւը մասնագիտությամբ օտար լեզվից թարգմանիչ-մանկավարժ է, Միլլի մեջլիսի պատգամավոր է ընտրվել երկրորդ անգամ: Մինչեւ 2022 թվականը գլխավորել է Ադրբեջան-Մեծ Բրիտանիա միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, Միլլի մեջլիսը ներկայացրել Եվրախորհրդարանում: Այդ պաշտոններից նա հեռացվել է, երբ հայտնի է դարձել, որ բրիտանական կողմը հետաքննում է նրա եւ ընտանիքի անդամների ունեցվածքի օրինականության հարցը:

Ինչպես բաց աղբյուրներն են տեղեկացնում, խոսքը վաթսուներեք միլիոն դոլար ընդհանուր արժեքով անշարժ գույքի մասին է՝ մեկ առանձնատան եւ տասը բնակարանի, որ գտնվում են Լոնդոնի կենտրոնում: Պատգամավորը հայտարարել է, որ փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, պետք է սպասել դատաքննությանը:

«Թուրան» գործակալության իրազեկ աղբյուրները, մինչդեռ, գտնում են, որ վերաքննիչ բողոքը «բավարարելու հավանականությունը չնչին է»:

Ըստ տեղեկությունների, Բարձրագույն դատարանը վեց ամիս առաջ ադրբեջանցի պատգամավորին գրավոր ծանուցել է, որպեսզի նա ներկայացնի իր եւ ընտանիքի անդամների գույքի օրինականությունը հաստատող փաստաթղթեր, բայց մնացել անպատասխան:

Ուշագրավ է, որ Ֆեյզիեւի գործով դատական հայց ներկայացվել է այսպես կոչված «ադրբեջանական լվացքատան» գործի շրջանակներում: Խոսքը շուրջ երեք միլիարդ դոլարի մասին է, որ Ադրբեջանից դուրս է բերվել եւ որպես բրիտանական չորս ընկերությունների միջոցներ գրանցվել Լոնդոնում: Հիմնավոր կասկածներ կան, որ Ադրբեջանն այդ գումարներն օգտագործել է եվրոպական երկրներում ազդեցիկ քաղաքական գործիչների կաշառելու նպատակով:

Նման մի գործ քննում է Մյունխենի քաղաքային դատախազությունը: Ավելի վաղ, ինչպես ադրբեջանական աղբյուրներն են ասում, բրիտանական դատարանը Ֆեյզիեւի եւ նրա կնոջ բանկային հաշիվներից մոտ յոթ միլիոն դոլար է բռնագանձել, իսկ մնացած մասի նկատմամբ կիրառել արգելանք:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի իշխող ընտանիքը եւ օլիգարխիան Լոնդոնում ահռելի հարստություն ունեն: Բրիտանական պատկան մարմիններն, անշուշտ, տեղյակ են բոլոր գործարքներին եւ համոզված են, որ տարեկան ընդամենը ոչ ավելի, քան հարյուր հազար դոլար աշխատավարձ ստացող Իլհամ Ալիեւը եւ նրա ենթակա պաշտոնյաները, որոնց եկամուտներն ավելի ցածր են, օրինական քսան միլիոն ֆունտ-ստեռլինգ չեն կարող ունենալ: Ֆեյզիեւի գործի նման հնչեղ հրապարակայնացումն, ամենայն հավանականությամբ, քաղաքական ենթատեքստ ունի:

Լոնդոնի հետ հարաբերություններում որտե՞ղ է սայթաքել Ալիեւը, Մեծ Բրիտանիան ի՞նչ հետաքրքրություն ունի Ադրբեջանում, որին Ալիեւը չի ընդառաջում կամ ինչ-որ նախապայմաններ է առաջադրում: Օրերս հայտնի դարձավ, որ բրիտանական BP-ի դուստր ձեռնարկություններից մեկը Ջեբրայիլում արեւային էլեկտրակայան կկառուցի: BP-ն, կարծես, Ադրբեջանի նավթագազային համակարգում նոր ներդրումների ցանկություն ունի: Բայց աշնանն ավարտվում է «դարի պայմանագրի» ժամկետը:

Ըստ երեւույթին՝ նոր համաձայնագրի շուրջ քննարկումներն այնքան էլ հարթ չեն:

Երկու տարի առաջ Ռուսաստանի հետ ստորագրած հռչակագրով Ալիեւը պարտավորված է էներգետիկ ծրագրերը համաձայնեցնել Պուտինի հետ: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ քննարկվում է ռուսական նավթի որոշակի քանակ Բաքու-Ջեյհան խողովակաշարով արտահանելու հարցը: Խողովակաշարի փաստացի տերը BP-ն է: Ֆեյզիեւի գործն, իհարկե, ներկայացվելու է որպես կոռուպցիայի դեմ պայքար, զուտ իրավական հարց: Բայց ադրբեջանական «լվացքատան լոնդոնյան խցանումն» ակնհայտորեն տնտեսա-քաղաքական է: Ինչպե՞ս կհանգուցալուծվի հարցը, երեւի կախված կլինի նրանից, թե ի դեմս BP-ի Մեծ Բրիտանիան ինչ կստանա Ադրբեջանում:

«Թուրանը» տեղեկացնում է, որ BP-ին «տեխնիկական պատճառներով» դադարեցրել է Ադրբեջանի ամենախոշոր՝ Շահդենիզ նավթային հանքավայրում հորատանցման աշխատանքները: Ըստ վիճակագրական տվյալներ, անցած տարում այդ հանքավայրից նավթի արդյունահանումը կրճատվել է միանգամից վեց տոկոսով: Հանքավայրի շահագործման կոնսորցիումի մասնակից է նաեւ ռուսաստանյան «Լուկօյլը», որի սեփականատերն էթնիկ ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովն է: Երեւում է` Կասպից ծովում ռուս-բրիտանական էներգետիկ շահերը չեն համընկնում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է