Լրահոս 24/7
12.01.2025

«Գազպրոմը» փրկե՞ց Ալիեւին

«Գազպրոմը» փրկե՞ց Ալիեւին

«Թուրան» գործակալությունը հունվարի 11-ին տարածել է «BP Azerbaijan» ընկերության պաշտոնական հաղորդագրությունը, որ իրազեկում էր Կասպից ծովի ադրբեջանական հատվածում «Շահդենիզ» հանքավայրից գազի արդյունահանումը «ներքին ստորջրյա խողովակաշարի տեխնիկական վթարի պատճառով» դադարեցնելու մասին: Ադրբեջանական լրատվամիջոցը մտահոգություն է հայտնել, որ «վթարի» պատճառով Ադրբեջանը «չի կարող կատարել եվրոպական երկրներ բնական գազի արտահանման պայմանագրային պարտավորությունները»:

Նույն օրը Սերբիայի նախագահ Վուչիչը հրավիրել է մամուլի արտակարգ ասուլիս եւ հանրությանը տեղեկացրել, որ երկիրն ստիպված է անորոշ ժամկետով ավելացնել գազի նախապես կուտակած պաշարների սպառումը: Վուչիչն ասել է, թե հայտնի չէ՝ Ադրբեջանը երբ կկարողանա վերսկսել օրական 1,7 միլիոն ծավալի գազի մատակարարումը: Սերբիայի նախագահը տագնապ է հայտնել, որ «ճգնաժամը կարող է տեւել ձմեռային ամբողջ շրջանում»:

Որեւէ աղբյուր «Շահդենիզի» հանքավայրում գազի արդյունահանումը դադարեցնելու բրիտանական ընկերության որոշումը չի մեկնաբանել: Միակ արձանագրումն այն է, որ դա տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ հեռախոսազրույցից մեկ օր անց:

Զրուցակիցները քննարկել են Եվրամիություն-Ադրբեջան «համագործակցությունը վերսկսելու հետ կապված հարցեր»:

Հունվարի 7-ին տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ Եվրամիության հետ հարաբերությունները բարդ են եւ տեսանելի ապագայում կարգավորման որեւէ հեռանկար չի կանխատեսել: «BP-Azerbaijan»-ի կողմից։

Շահդենիզ» հանքավայրում գազի արդյունահանումն անորոշ ժամկետով դադարեցնելու որոշումը որեւէ կապ ունի՞ Եվրամիություն-Ադրբեջան բարդ հարաբերությունների հետ:

Սերբիան, իհարկե, Եվրամիության անդամ չէ, բայց եվրոպական երկիր է, որտեղ էներգետիկ ճգնաժամն, ամենայն հավանականությամբ, կարող է խնդիրներ ստեղծել Եվրահանձնաժողովի համար: Մյուս կողմից, սակայն, Սերբիա-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը Բաքվի համար հնարավորություն է, որպեսզի էներգակիրների եվրոպական շուկայում վերածվի ազդեցիկ դերակատարի:

Հունվարի 12-ին Սերբիայի նախագահը սոցցանցային գրառում է կատարել, որ Ադրբեջանը խոստացել է վերսկել գազի մատակարարումը: Ոչ մի տեղեկություն չկա, որ «BP-Azerbaijan»-ը վերացրել է ներքին ստորջրյա գազատարի վթարը եւ վերականգնել գազի արդյունահանման նախկին ծավալները: Բացառված չէ, իհարկե, որ Բաքվի մերձակա «Սանգաչալ» թերմինալն ունի պահեստավորված գազի բավարար պաշարներ եւ Սերբիա մատակարումն իրականացվելու է դրանց հաշվին:

Հնարավոր է, որ այդ հարցում Ադրբեջանին ձեռք է մեկնել Թուրքիան՝ իր պահեստարաններից տրամադրելով Սերբիային անհրաժեշտ բնական գազի ծավալ: Հավանական տարբերակներից է, որ Ալիեւին «փրկել է» ռուսաստանյան «Գազպրոմը», որի հետ Ադրբեջանն ունի տարեկան մոտ երկու միլիարդ խորանարդ մետր գազի գնման հրապարակային պայմանագիր:

Ավելի վաղ միջազգային մի շարք աղբյուրներ նույնիսկ վստահաբար պնդել են, որ Ադրբեջանը Ռուսաստանի տարածքում գազ կգնի եւ ուկրաինական խողովակաշարով կարտահանի Եվրոպա՝ որպես «սեփական ապրանք»: Այդ գործարքն, ըստ երեւույթին, չի կայացել ուկրաինական կողմի անհամաձայնության պատճառով:

Սերբիան եվրոպական հազվագյուտ երկրներից մեկն է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չի միացել, թեեւ Ուկրաինայի հարցում տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անվերապահ հարգման կողմնակից է: Սերբիային ադրբեջանական գազի մատակարարումը շարունակելու հարցում, երեւի, ամենաշահագրգռված պիտի Ռուսաստանը լինի: Մանավանդ որ Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետից հետո Պուտին-Ալիեւ սառնությունը հաղթահարելու մի հնարավորություն էլ «Գազպրոմի» կողմից Վուչիչին Ալիեւի «պարտքի մարումը» կլինի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է