Լրահոս 24/7
13.01.2025

Արտաշավանի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Արտաշավանի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից (այսուհետ՝ Համայնքի նախկին ղեկավար) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթի նյութերը:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) (2 դրվագ):

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ.

. Ղ.Կ.-ն, 1999-2021 թվականների ընթացքում զբաղեցնելով Համայնքի ղեկավարի պաշտոնը, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, պայմաններ է ստեղծել Դ.Ի.-ի կողմից շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով հողամասեր գնելու համար: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի և Հողային օրենսգրքի մի շարք խախտումներով իրականացված աճուրդի հիման վրա՝ Համայնքի նախկին ղեկավարը հաստատել է 2017 թվականի մարտի 24-ին կազմված աճուրդի մասին կեղծ արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ աճուրդը համարվել է կայացած, Դ.Ի.-ն ճանաչվել է աճուրդի հաղթող: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ 19,8 հա մակերեսով, 12 միլիոն 179 հազար դրամ շուկայական արժեքով և 13,5 հա մակերեսով, 9 միլիոն 39 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը Դ.Ի.-ին են օտարվել 13 միլիոն 303 հազար դրամով:


. Համայնքի նախկին ղեկավարը, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, պայմաններ է ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով հողամասեր գնելու համար: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի և Հողային օրենսգրքի մի շարք խախտումներով իրականացված աճուրդի հիման վրա՝ Համայնքի նախկին ղեկավարը հաստատել է 2017 թվականի հուլիսի 13-ին կազմված աճուրդի մասին կեղծ արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ աճուրդը համարվել է կայացած, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ճանաչվել է աճուրդի հաղթող: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ 1,3 հա, 0,2 հա, 6,3 հա, 0,9 հա, 6,7 հա, 8,5 հա, 4,5 հա, 0,7 հա, 1,2 հա, 0,09 հա, 0,3 հա, 0,3 հա, 0,2 հա, 0,8 հա, 0,07 հա, 0,6 հա, 0,1 հա և 0,2 հա մակերեսով, ընդհանուր՝ 28 միլիոն 92 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն են օտարվել 13 միլիոն 560 հազար դրամով:
Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Դ.Ի.-ի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ համապատասխանաբար 33,4719 հա և 33,681 հա մակերեսով հողամասերի օտարման աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով Դատախազության հայցը բավարարվել է մասնակի. անվավեր է ճանաչվել 33,681 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը։

Քրեական վարույթով ձեռք բերված նոր հանգամանքներով պայմանավորված՝ Դատախազությունն առաջիկայում մյուս՝ 33,4719 հա մակերեսով հողամասը համայնքին վերադարձնելու վերաբերյալ նոր հայց կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան:

Լրահոս
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
11:12
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
11:05
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով