Լրահոս 24/7

Ռուսաստանը Սեւծովյան-Կասպյան ավազանը վերածում է ռազմաճակատային գոտու

«Թուրքական հոսք» գազատարի դեմ հարձակումը հավասարազոր է այն օգտագործող եվրոպական երկրների ինքնիշխանության դեմ ոտնձգության: Այս ռազմա-քաղաքական գնահատականի հեղինակը Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիարտոն է: Այդ մասին նա գրառում է կատարել սոցիալական X հարթակի միկրոբլոգում:

Հունվարի 11-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ԱԹՍ-երը փորձել են գրոհել «Թուրքական հոսք» գազատարի կոմրեսորային կայանը, որ գտնվում է Կրասնոդարի երկրամասում եւ ապահովում է գազի մատակարարումը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը «հաջողությամբ կասեցրել են գրոհը»:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն, այնուամենայնիվ, տեղեկացրել է, որ «ոչնչացված ԱԹՍ-ի բեկորներից մասնակիորեն տուժել է կայանի գազաչափիչ սարքավորումը»: Իր հերթին «Գազպրոմը» հավաստիացրել է, որ մասնագետներն արդեն վերանորոգել են սարքավորումը, եւ «գազի մատակարարումն ընթանում է սահմանված ռեժիմով»:

«Թուրքական հոսք» գազատարը շահագործման է հանձնվել հինգ տարի առաջ եւ ունի երկու ճյուղավորում: Մեկը ռուսական գազ է մատակարարում Թուրքիային, մյուսը՝ Եվրոպայի հարավ-արեւելյան երկրներին, այդ թվում եւ Հունգարիային: Խողովակաշարն անցնում է Սեւ ծովի հատակով:

Հունգարիայի արտաքին գործերի նախարարի գրառումը վկայում է, որ «Թուրքական հոսքի» անվտանգության ապահովման հետ կապված լրջագույն խնդիր է առաջացել: Ուկրաինան, որի տարածքում ռուսական զորքերը թեթեւ դանդաղ, ծանր կորուստների գնով, բայց համառորեն առաջ են ընթանում, պատերազմի այլ մարտավարություն է ընտրել եւ Ռուսաստանի տարածքում թիրախավորում է ռազմավարական նշանակության օբյեկտներ:

Ընդ որում, վերջին ամիսների տեղեկատվական հոսքերում սա առաջին դեպքն է, երբ բացահայտ ասվում է միջազգային նշանակության գազատարը թիրախավորելու մասին: Անկախ այդ հարձակման իրական արդյունքներից կամ հետեւանքներից՝ փաստն ինքնին չափազանց խոսուն է. Եվրամիությունը շարունակում է ռազմական, ֆինանսական, տեխնոլոգիական եւ դիվանագիտական ու քարոզչական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, իսկ Կիեւը «վարձահատույց է լինում» ԵՄ անդամ երկրների գազամատակարարումն ընդհատելու փորձերո՞վ:

Ըստ երեւույթին, այդ հարցում Եվրամիությունը եւ Ուկրաինան գործում են լռելյայն համաձայնությամբ, որովհետեւ «Թուրքական հոսքից» գազ ստանում են Եվրամիության անդամ այն երկրները, որ ոչ պաշտոնապես համարվում են «Պուտինի ակումբի անդամներ»: «Թուրքական հոսքով» գազի մատակարարման դադարեցումը Հունգարիային եւ Սլովակիային կպարտադրի էներգետիկ ապահովության հարցը քննարկել Եվրահանձնաժողովի հետ: Իսկ դա քաղաքական կախվածություն է ենթադրում:

Չափազանց ուշագրավ է, որ նույն օրը «BP-Azerbaijan»-ը հայտարարել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածի «Շահդենիզ» հանքավայրում գազի արդյունահանումը դադարեցնելու մասին՝ «տեխնիկական վթարի» պատճառով:

Խոսքն ինչի՞ մասին է՝ մանրամասնություններ հայտնի չեն:Ոչ ոք չի կարող վստահաբար բացառել, որ ադրբեջանական հանքավայրում ոչ թե վթար, այլ տեխնիկական-տեխնոլոգիական «դիվերսիա է կատարվել»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ վթարվել է ստորջրյա խողովակաշարը, որով հանքավայրից արդյունահանված բնական գազը հասնում է «Սանգաչալ» թերմինալ եւ պահեստավորվում, որպեսզի Բաքու-Էրզրում կամ «Հարավային գազային միջանցք» անվանված գազամուղով արտահանվի Թուրքիա:

Պատահակա՞ն է, որ «Թուրքական հոսքի» դեմ ուկրաինական ԱԹՍ-երը հարձակում են գործել նույն օրը, երբ ադրբեջանական «Շահդենիզ» հանքավայրում «տեխնիկական վթար է տեղի ունեցել»:

Ռուս-ուկրաիանական պատերազմի թատերաբեմն ընդլայնվել է: Այն արդեն ընդգրկում է Սեւ եւ Կասպից ծովերի ջրային ավազանների զգալի մասը: Իսկ դա նշանակում է, որ Արեւելյան Եվրոպայի երկրները, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը եւ Ղազախստանը ռազմական հակամարտության մասնակից են դառնում: Հարավային Կովկասում «երկրորդ ճակատի բացումից» զգուշացող Ռուսաստանն, այսպիսով, իր ռազմատենչությամբ նպաստում է, որպես Սեւծովյան-Կասպյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները վերածվեն ռազմաճակատային գոտու:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

10 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

11 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

11 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

11 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

12 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

12 hours ago