Լրահոս 24/7
15.01.2025

«ԴԱԵՇ»-ի հայաստանյան առասպելը

«ԴԱԵՇ»-ի հայաստանյան առասպելը

Հայ-ամերիկյան համագործակցության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման շուրջ կրքերը ոչ միայն չեն դադարում, այլեւ ավելի են բորբոքվում: Այդ «քննարկումներին» հիմնականում տոն է տալիս ընդդիմությունը՝ ակնհայտորեն փորձելով հանրությանը ներշնչել, որ խոսքն ամենեւին էլ Հայաստանի «անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը երաշխավորղ պայմանագրի մասին չէ»: Այս քարոզչությանն աջակցում են նաեւ փորձագիտական որոշակի շրջանակներ: Առավել սուր դիտարկումներից մեկն այն է, որ Հայաստանը, միանալով «Իսլամական պետության դեմ միջազգային կոալիցիային, իր վրա է հրավիրում ահեբեկչիչներին՝ չունենալով հակազդման բավարար ներուժ»:

Հայաստանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մասնակից է արդեն մոտ քառորդ դար՝ 2001 թվականից սկսած: Այդ շրջանակներում Հայաստանը մասնակցել է Աֆղանստանում առաքելությանը: Բայց փորձագետները ենթատեքստով ակնարկում են, որ «Իսլամական պետության» դեմ պայքարին միանալով՝ Հայաստանը «կարող է խնդիրներ ունենալ մուսուլմանական աշխարհի հետ»:

Նման մոտեցումն ինքնին վտանգավոր է, որովհետեւ «Իսլամական պետությունը» չի կարելի համեմատել մուսուլմանական աշխարհի հետ: Ահաբեկչական այդ խմբավորման դեմ պայքարի մասնակից են նաեւ իսլամադավան պետությունները, որ դեմ են ծայրահեղականությանը: Այդ երկրների հետ Հայաստանը դիվանագիտական եւ գործընկերային հարաբերություններ ունի:

Գործնականում «Իսլամական պետությունը», որպես միասնական կառույց, այլեւս գոյություն չունի, բայց նրա «ճյուղավորումները» դեռ կան, գործում են եւ երբեմն աշխարհի տարբեր կետերում ահաբեկչական գործողություններ են իրականացնում:

Անցյալ տարի խոշոր ահաբեկչություններ են իրականացվել Իրանում եւ Ռուսաստանում: «ԴԱԵՇ»-ի խմբավորումներ գործում են Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ՝ Պակիստանում, որտեղ վերջին ամիսներին հարձակման թիրախ են դարձել չինական ընկերությունները: Այդ կառույցն «իսլամական» է միայն առերեւույթ: Իրականում ահաբեկչությունը կրոն, ազգ եւ դավանանք չունի, գործում է կամ քաղաքական, կամ խմբակային-կլանային շահերի իրացման համար:

Հայաստանն իր աշխարհաքաղաքական նշանակությամբ եւ ռեսուրսներով չի կարող միջազգային ահաբեկչության թիրախ լինել: Բայց ամենակարեւորն այն է, որ «Իսլամական պետությունը» սեփական հնարավորություններն ընդլայնելու համար աշխատում է հիմնականում իսլամադավան երկրներում, հատկապես աղքատ հանրության երիտասարդ սերունդների հետ: Ահաբեկչության նախապատրաստումը նախ սոցիալ-հոգեբանական ազդեցություն է պահանջում: Հայաստանում իսլամադավան միջավայր չկա, ուստի «Իսլամական պետությունը» մեր երկրում հենարան չունի: Մնում է արտաքին միջամտության տարբերակը, որ, իհարկե, ոչ ոք բացառել չի կարող, բայց այն բոլոր առումներով շատ դժվար իրացնելի է. Հայաստանը փոքր երկիր է, նույնիսկ մայրաքաղաք Երեւանում ոչ հայկական ծագման անձն իսկույն աչքի է ընկնում, անգամ հանրային հետաքրքրության եւ անհանգստության առիթ դառնում:

Անշուշտ, Հայաստանի պատկան ծառայությունները պետք է հաշվի առնեն, որ հայ-ամերիկյան համագործակցությունը կարող է դառնալ հիբրիդային պատերազմի եւս մի առիթ: «ԴԱԵՇ»-ի հայաստանյան առասպելի գեներացիան ավելի վտանգավոր է այն առումով, որ Հայաստանում Միացյալ Նահանգների գործընկերային ներկայությանը դեմ տարածաշրջանային դերակատարները կարող են հատուկ ծառայությունների միջոցով «Իսլամական պետության» ձեռագրով ահաբեկչություն բեմականացնել: Այս դեպքում արդեն գործ կունենանք տարածաշրջանային անկայունություն սադրելու սցենարի հետ:

Ցանկացած հնարավորություն քաղաքական ռիսկեր պարունակում է, եթե այն հակադրվում է ուժային որեւէ կենտրոնի արմատական շահերին: Այս դեպքում Հայաստանի որոշ փորձագետներ ակնարկում են, որ «Ռուսաստանը կպատժի մեզ»: Նիկոլ Փաշինյանն, ընդհակառակը, համոզված է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն առավել քան երբեւէ գործնական են, զգացմունքայնությունից զերծ: Սպասվում է արտաքին գործերի նախարար Միրզոյանի այցը Մոսկվա: Հնարավոր է, որ դրանով փակվի նաեւ «ԴԱԵՇ»-ի հայաստանյան առասպելի էջը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է