Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի ղեկավար Էլեն Ասատրյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է՝ քաղաքը վերադառնում է բնականոն հուն և վերականգնվում է:
«Մեր աշխատակիցների, ձեր տոկունության և նվիրվածության շնորհիվ մենք այժմ գտնվում ենք արտակարգ իրավիճակների 3-րդ մակարդակում: Դիմում եմ մեր բնակիչներին, բիզնեսի սեփականատերերին և քաղաքային անձնակազմին. ձեր ուժը, միասնությունն ու աջակցությունն անհավանական էին: Եկեք շարունակենք վերականգնել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք Գլենդելն այդքան առանձնահատուկ են դարձնում: Մենք նշանավոր մարդկանց համայնք ենք և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ»,- գրել է քաղաքապետը։