Լրահոս 24/7

Բաքվում մեկնարկում են ԼՂ նախկին ղեկավարների դատավարությունները

Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկում է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։ Գործը քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

ԱՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը հետաքննություն է անցկացրել ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանության և խաղաղության ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման փաստերի առթիվ հարուցված քրեական գործով, ինչպես նաև ներառված են բազմաթիվ այլ հանցագործություններ, որոնք, իբր, կատարվել են Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ։

2024 թվականի մայիսի 2-ին, Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ, գլխավոր դատախազությունում, ինչպես նաև հանրապետության տարբեր քննչական մարմիններում հոկտեմբերից ի վեր ԼՂ նախկին ղեկավարությանը վերագրվող հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1389 քրեական գործ։ 1988 թվականից մինչև 2024 թվականի ապրիլի 22-ը վերագրվող գործերը միավորվել են մեկ վարույթում:

Հետաքննությունն իրականացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության գլխավորած խումբը՝ բաղկացած Պետական անվտանգության ծառայության, ՆԳՆ-ի, Մաքսային պետական կոմիտեի և Զինվորական դատախազության պրոֆեսիոնալ քննիչներից։

2548 դրվագով հավավաքված կեղծ և շինծու ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալներ են անցնում ապօրինի զինված կազմավորումների համար մեղադրվող 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ինչպես նաև Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լյովա Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հարյուր հոդվածով:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նրանց բոլորին տրվել են փաստաբաներ, թարգմանչի հնարավորություն, սակայն այդ ամենն արվել է կոպտագույնախտումներով, թարգամանիչները երբեմն ճիշտ չեն ներկայացնում խսքը, իսկ փաստաբանները միայն ադրբեջանցիներ են, որոնք բացառված չէ, որ գործում են երկրի իշխանությունների հրահանգներով:

Ադրբեջանի գլխավոր դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և ուղարկել Բաքվի զինվորական դատարան՝ քննարկման։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

7 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

10 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

10 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

11 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

11 hours ago