

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն և համապարփակ բնույթ են կրում:
«ՌԴ – ի հետ հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն և համապարփակ բնույթ են կրում», – ասել Է Իրանի նախագահը:
Ըստ նրա՝ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը կարող է միայն ապակայունացնել մերձավորարևելյան տարածաշրջանը, որի խնդիրները պետք է լուծվեն միայն դրա մեջ մտնող երկրների պայմանավորվածություններով:
«Մեր գերագույն առաջնորդը և մենք այդպես ենք նայում հարցին. տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև պայմանավորվածություններով։ Մեր տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությունը կարող է միայն սրել և ապակայունացնել իրավիճակը», – ընդգծել Է Իրանի նախագահը:
Կողմերը քննարկել են նաև Իրանում նոր ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները։
«Ատոմակայանի կառուցման վերաբերյալ մեր պայմանավորվածությունները շատ լավ նորություն են։ Կարծում եմ՝ այսօր կարող են ավարտին հասցվել մեր պայմանավորվածություններն այդ ոլորտում», – հայտարարել է Փեզեշքիանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…