Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են կանոնավոր շփումների համար ռազմավարական հաղորդակցության ալիք ստեղծել։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ հաղորդակցության ուղիներն անհրաժեշտ են «երկու երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերի շուրջ շփումներ պահպանելու համար»։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սի Ծինփինը և Թրամփը քննարկել են նաև ուկրաինական ճգնաժամը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Նրանք «կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը»։

















