Լրահոս 24/7

ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է TikTok-ի արգելքը ազգային անվտանգության նկատառումներով

ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է օրենքը, որը թույլ է տալիս արգելել TikTok-ը «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»։

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ TikTok-ի արգելման մասին օրենքը չի խախտում երկրի Սահմանադրության առաջին ուղղումը, որը պաշտպանում է խոսքի ազատությունը։ Այս մասին գրում է Reuters-ը։

Օրենքը, որը թույլ է տալիս արգելել TikTok-ը, ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2024 թվականին և օրենք է ստորագրվել նախագահ Ջո Բայդենի կողմից։ Օրենքի համաձայն՝ TikTok-ը կարող է արգելվել արդեն այս կիրակի, եթե չինական ByteDance ընկերությունը չվաճառի սոցցանցի հավելվածը։

ԱՄՆ-ում օրենքի ընդունումը փաստարկվում էր ազգային անվտանգության պաշտպանության համար։ ԱՄՆ Կոնգրեսը որոշեց, որ TikTok-ը վտանգ է ներկայացնում, քանի որ չինական իշխանությունները կարող են ստիպել ByteDance-ին փոխանցել ԱՄՆ օգտատերերի տվյալները իրենց։

Reuters-ը նշում է, որ սոցցանցից օգտվում է 270 միլիոն ամերիկացի՝ երկրի բնակչության մոտավորապես կեսը։

2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դատարանին կոչ արեց կասեցնել TikTok-ի արգելքը՝ իր վարչակազմին «հնարավորություն ընձեռելու փնտրելու այս դեպքում խնդրահարույց հարցերի քաղաքական լուծումը»:

Թրամփն ասաց, որ իր կողմից սոցցանցի օգտագործումն օգնեց իրեն ներգրավել երիտասարդ ընտրողներին 2024 թվականի ընտրություններում:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

7 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

9 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

9 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

10 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

10 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

10 hours ago