Իրանի Համեդան նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է IRNA-ն։
«Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է դուրս նետվել ինքնաթիռից»,- հավելել է տեղի փոխնահանգապետը։ Օդանավի տեսակն ու մակնիշը չեն նշվում։
Վթարի հետևանքով երկու օդաչուներ թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանք հոսպիտալացվել են։

















