

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկացած խաղաղապահ ուժ, որը կարող է տեղակայվել Ուկրաինայում, պետք է ներառի ամերիկյան զորքերը։ Այս մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
Զելենսկին ասել է, որ եվրոպացի դաշնակիցները բավականաչափ զորքեր չունեն «պաշտպանելու» իր երկիրը, և ցանկացած այլ որոշում կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ներսում պառակտման:
«Դա չի կարող լինել առանց Միացյալ Նահանգների: Եթե նույնիսկ որոշ եվրոպացի ընկերներ կարծում են, որ դա կարող է լինել, ոչ, չի կարող լինել։ Առանց ԱՄՆ-ի ոչ ոք ռիսկի չի դիմի»,- ասում է Ուկրաինայի նախագահը։ Նրան զայրացրել է այն միտքը, որ ԵՄ երկրների ռազմական աջակցությունը բավարար կլինի։Ինչպես պարզաբանում է Bloomberg-ը, Զելենսկին մտադիր է «Կիևի ձայնը լսելի դարձնել»։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ 2015 թվականին Մինսկի բանակցությունների ընթացքում գործարքը «կնքվեց՝ շրջանցելով ուկրաինացիներին»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ էր արել շուտափույթ համաձայնագիր կնքել Ուկրաինայի վերաբերյալ, հակառակ դեպքում «այն միայն կվատթարանա»։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը սպառնացել է բարձր մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների վրա։
Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին հայտարարել է, որ եթե Զելենսկին չհամաձայնի Ռուսաստանի հետ բանակցություններին, ուկրաինական ճակատը կարող է փլուզվել 100 օրվա ընթացքում։
Դեկտեմբերի 13-ին Դուբինսկին ասել էր, որ երբ ձախողվի եվրոպացի խաղաղապահների գաղափարը և ՆԱՏՕ-ին հրավիրելը, Զելենսկին միայն մեկ ելք կունենա՝ մոբիլիզացիոն տարիքի իջեցում։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…