Արցախ
13.12.2019

Արցախի անվտանգությունը զիջումների ենթակա չէ, իսկ հայկական կողմի հետ սպառնալիքների լեզվով խոսել չի ստացվի․ ԱԳՆ խոսնակ

Արցախի անվտանգությունը զիջումների ենթակա չէ, իսկ հայկական կողմի հետ սպառնալիքների լեզվով խոսել չի ստացվի․ ԱԳՆ խոսնակ

 

Այս փուլում ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում: Այս մասին դեկտեմբերի 13-ին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը:

Մամուլի քարտուղարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ ներկայացվել է Բրատիսլավայում վերջերս տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթում:

«Նախարարը նշեց, որ կարգավորման հիմքն է Արցախի ժողովրդի կարգավիճակի որոշման իրավունքի ճանաչումը՝ առանց հարկադրանքի եւ սահմանափակումների: Առանց սահմանափակումների նշանակում է, որ Արցախի ժողովուրդը կարող է ընտրել ցանկացած տարբերակ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից եւ իրավազորությունից դուրս: Տարբերակները, որոնք չեն ապահովում այս իրավունքի իրականացմանը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,– շեշտեց Աննա Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է Մամեդյարովի այն հայտարարություններին, թե իր համար հստակ չէ՝ ինչ է Հայաստանը հասկանում անվտանգության մասին խոսելիս, Նաղդալյանը հիշեցրեց, որ երեք տասնամյակ Ադրբեջանի վարած հայերի հանդեպ ատելության քաղաքականությունը ցույց է տվել իրերի իրական վիճակը:

«Վերջերս Իլհամ Ալիեւը հայերին մեղադրեց Սումգայիթի ջարդերի մեջ: Նման միջավայրում անիմաստ է դիտարկել անվտանգության ապահովման հնարավորությունը: Գեղեցիկ խոսքերով ճշմարտությունը չես թաքցնի: Արցախի անվտանգությունը զիջումների ենթակա չէ»,- շեշտեց Նաղդալյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը կա՛մ ընկալման խնդիրներ ունի, կա՛մ չի ցանկանում հասկանալ: «Կարծում են, որ նրանք պարզապես ձեւացնում են, որ արդարացնեն մաքսիմալիստական դիրքորոշումը»,- նշեց ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ ընդգծելով, որ չի ստացվի հայկական կողմի հետ սպառնալիքների լեզվով խոսել:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է