Լրահոս 24/7

Թաիլանդը օրինականացրել է միասեռ ամուսնությունները

Թաիլանդը դառնում է Հարավարևելյան Ասիայի առաջին երկիրը, որն օրինականացրել է միասեռ ամուսնությունները

Թաիլանդը դարձավ Հարավարևելյան Ասիայի առաջին և Ասիայի երրորդ երկիրը (Թայվանից և Նեպալից հետո), որն օրինականացրեց միասեռ ամուսնությունները։ Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել հինգշաբթի՝ հունվարի 23-ին, գրում է The Associated Press-ը։

Օրինագիծը, որը ԼԳԲՏ զույգերին տալիս է լիարժեք իրավական, ֆինանսական և առողջական իրավունքներ, նախկինում պաշտպանվել էր Թաիլանդի խորհրդարանի երկու պալատների կողմից։

Հաղորդվում է, որ օրենքի առաջին օրը կարելի է կնքել առնվազն 1448 ամուսնություն։ Սա խորհրդանշական հղում է Թաիլանդի Քաղաքացիական օրենսգրքի հոդվածի համարին, որտեղ «ամուսին» և «կին» բառակապակցությունը փոխարինվել է «ամուսիններով»:

Գործակալությունը գրում է, որ Թաիլանդն ունի «ընդունող և ներառող երկրի» համբավ, սակայն իրավապաշտպանները տասնամյակներ շարունակ պայքարել են «գերակշռող պահպանողական հասարակության» մեջ ամուսնությունների հավասարության մասին օրենսդրություն ընդունելու համար։

Օրենքը միասեռ զույգերին իրավունք է տալիս երեխա որդեգրել, սակայն «ծնող» հասկացության օրենսդրական սահմանումը դեռ թույլ չի տալիս նրանց իրավաբանորեն ծնող համարվել, գրում է Reuters-ը. օրենքի համաձայն՝ ընտանիքն ունի հայր և մայր-տղամարդ և կին։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

15 minutes ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

32 minutes ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

47 minutes ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

52 minutes ago

Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան

«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…

1 hour ago

Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg

Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…

1 hour ago