

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները՝ պայմանով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երաշխավորի Ուկրաինայի անվտանգությունը։
«Ամեն ինչ կանեմ, որ արագացնեմ այդ պրոցեսը։ Եթե նախագահ Թրամփը, իսկ ես դրան հավատում եմ, կարողանա ամուր և անշրջելի անվտանգություն երաշխավորել Ուկրաինայի համար, ապա մենք կշարժվենք դիվանագիտական ճանապարհով։ Ես հասկանում եմ, որ առանց Ռուսաստանի անհնար է դիվանագիտական ճանապարհով ավարտել պատերազմը»,- ասել է Զելենսկին՝ Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։
Զելենսկին հնարավոր է համարել բանակցությունները նույնիսկ այն դեպքում, եթե Ուկրաինան չվերականգնի 2022 թվականի դրությամբ եղած իր սահմանները, այնինչ մինչ այս Կիևի նախապայմաններից էր՝ բանակցություններ՝ նախկինում եղած սահմանների վերադարձի դեպքում։
«Տարբեր կերպ կարող է դասավորվել, կյանքում պատահում է այդպես։ Դա կախված է ԱՄՆ-ից, ԱՄՆ նոր վարչակազմից, ԵՄ-ից, այսօր ինչ-որ առումով դա Գլոբալ Հարավից էլ է կախված»,- այս առնչությամբ ասել է Զելենսկին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…