Լրահոս 24/7

Փետրվարի 12-ով սկսվելու է Մաթևոսյանական տարին

Արայիկ Մանուկյանը գրել է.

«Փետրվարի 12-ին ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ մեծը կդառնա 90-տարեկան։

Մենք մեր հավաքական գիտակցության մեջ դեռևս չունենք այն խորքային ընկալումը, որ ազգը, ժողովուրդը, պետությունը ունենում է անհատներ, մեծեր, հանճարներ, որոնք իրենց տիեզերականությամբ դուրս են որևէ պայմանականության պայմաններից, և մենք դեռ սովետականորեն որպես պետություն նշում ենք միայն 25-ամյակներով հոբելյանները՝ 75, 100, 125, 150 և այլն։

Եվ այս սովետականորեն ամրագրված տրամաբանության մեջ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ մեծի 90-ամյա հոբելյանը չի մտնում և, այն պետականորեն չի նշվելու այնպես, ինչպես պատշաճ է։

Բայց ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ մեծի 90-ամյա հոբելյանը նշելու ենք անպայմանորեն։ Նշելու ենք, որովհետև ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ մեր գնալու ու հասնելու ժամանակն է, որովհետև չկա ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ու մենք մնացել ենք անտեր, որովհետև ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ այս երկրի, այս ժողովրդի համար Ավետարան է գրել իր ողջ ստեղծագործությամբ ու մենք այդ Ավետարանով ենք լինելու աշխարհի երեսին, որովհետև ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ հավատում էր լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների ու անպիղծ բանաստեղծների երկրին ու մենք այդ հավատքի հավատավորն ենք և բազում որովհետևներ․․․

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵԾԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ նշելու ենք ՓԵՏՐՎԱՐԻ 12 սիրուն օրով ու ողջ տարով, իսկ սա այն սկիզբն է, որն ազդարարում է մաթևոսյանական փառահեղ տարվա մասին։

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ իր ժամանակի տերն էր, տեր էր իր ժամանակին և մենք լինելու ենք իր ժամանակում։ Մենք տեր ենք լինելու իր ժամանակին և մենք ենք լինելու իր ու մեր ժամանակի տերը։

Գնացինք․․․
Դրեք ձեր էջերին ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ-90-ը։

ՉԷ՞ ՈՐ ՄԵՆՔ ՏԵՐՆ ԵՆՔ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago