Լրահոս 24/7

Հայրենիքն ու Պետությունը դուրս են եկել վճռորոշ մենամարտի

Ռաֆայել Մնացականյանը գրել է.

«Հայրենիքն ու Պետությունը դուրս են եկել վճռորոշ մենամարտի։ Ճակատագրական այս պայքարում միայն մեկն է դատապարտված հաղթանակի:
Վասալականները դարանակալել են հանրային տիրույթում,իսկ 5-րդ շարասյունը սղոցում է մնացած 4 սյուները։Արքունիքը վտանգված է։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահամդիանը նշել է, որ Ադրբեջանի նկատմամբ Իրանի մոտեցումը եղբայրական է: Օրեր առաջ Վրաստանի վարչապետը Բաքվում էր, որտեղ Ալիևի հետ երկու երկրների հարաբերությունները որակվում էր որպես ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ։

Թուրքիայի բոլոր ատյաններից Ադրբեջանին կոչում են ԵՂԲԱՅՐ և ՄԵԿ ԱԶԳ երկու ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

Հիմա, հարգելի հայրենակից, քեզ մի հարց եմ տալիս․․․․Մինչև ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ լրացնելը, մինչև ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՈՄՍային համակարգին անցնելը, մինչև եկամտահարկի օրենք հասկանալը․․․․Ի՞նչ ՁԵՎԱՉԱՓՈՎ ենք մենք ապրելու այս տարածաշրջանում։

Ի՞նչ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ենք կառուցելու մեր 4-ից 3 հարևանների հետ,ովքեր չորրորդին՝ Ադրբեջանին,կոչում են ԵՂԲԱՅՐԱԿԱՆ։

Էլի Ծովից-ծո՞վ, Վիլսո՞ն, Մուշ ու Վա՞ն․․․․ Լուրջ հարց եմ տալիս քիչ թե շատ մտածող հայ մարդուն, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ապրող մարդուն․․․․ԵՂԲԱ՛ՅՐ, ՔՈՒ՛ՅՐ, ո՞նց ենք ապրելու այս տարածքում․․․․Հովանավո՞ր ենք գտնելու, ամերիկացու՞ն ենք բերելու, ռուսի՞ն ենք հանձնվելու․․․․ Իսկ եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ասում են ԶԻՆՎԵ՛Լ, ՀԶՈՐԱՆԱ՛Լ, ԼԻՆԵԼ ԻՆՔՆԻՇԽԱ՛Ն․․․․Ապա հարց․

  • Ո՞ՆՑ, ումի՞ց և ի՞նչ ճանապարհով։ ՀԶՈՐԱՆԱԼՈՒ համար ԿԻՐԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ և ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ է պետք ու ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆԱՄՅԱԿ․․․․Դրա համար ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և ՍՏԱԲԻԼՈՒԹՅՈՒՆ է պետք։ Չես կարող սահմաններով ոտնակոխ ՀԶՈՐԱՆԱԼ։Չես կարող նշանակետի տակ լինելով ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ հզորացնել,ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԲԵՐԵԼ։
  • ՄԻ ՇԱՐՔ դեսպանատներ իրենց քաղաքացիներին կոչ են անում Հայաստան չգալ,դուք ասում եք բերեն ՓՈՂ ներդնեն։ Հո դուք հիվանդ չեք․․․․ Ասում են ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻՆ սնանկացնեք,զենք առնենք․․․․ էդ Ռոբին Հուդ հեքիաթով մեր տունը քանդեցինք․․․․ Ասենք հա,մի 10 հատ տանկ մի ձև ճարեցինք․․․․Զենքն առանք դրինք սահմանին․․․Հետո՞․․․․Չեք հասկանում,որ մենք սպառազինությունների մրցավազքում ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ տանդեմի հետ չենք կարող մրցել։ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ է պետք ունենալ․․․․ՍՏԱԲԻԼ ԵԿԱՄՈՒՏ։ Ասում են Կրթվենք․․․․հլը գնացեք բուհերը տեսեք․․․․գրադարանները տեսեք․․․․մասնագիտական գրքերը տեսեք,դասախոսների ժամանակակից որակավորումները ստուգեք և ամենակարևորն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ համաշխարհային ռեյթինգում ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ․․․․ՇՐԻՇԱԿ։
  • Գիտությունների Ազգային Ակադեմիայից ենք խոսում․․․․Ի՞նչ է տվել ՄԵԶ ԿԱՄ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ վերջին տասնամյականերում մեր ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ։ 70-ականների սարքավորումներ են դրված,որոնցից մեկի ՉԻՊԸ վառվել էր,ամբողջ աշխարհում չէին կարողանում գտնել դնել հետ․․․որովհետև էլ ՉԿԱ ՆՄԱՆ «‎առաջադեմ» սարք։ ՈՒ՞․․․․ ԲԱ Համացանցում ելույթ ունեցողները․․․․․․․․Վայ,վայ վա՜յ․․․․Դատարկախոս,անգրագետ,պոռոտախոս․․․ Բոլորը փրկիչ։ Ազգային ժողովում թշնամանք․․․․Ընդիմադիր դաշտում՝ գզվռտոց,Եկեղեցում՝ խաչակնքվող սատանաներ,Մտավորականությունը՝ Մտավոռ․․․․Իսկ խոշոր բիզնեսը՝ քրեաօլիգարխիկ։Մեղրամիսը՝ Թուրքիայում,հարսի ներքնազգեստը՝ Made in Turky, բանակի քեֆի վարունգ-պոմիդորը՝ թուրքական,իսկ քեֆի երգերը՝ Գյոզալ,Ջիգյար,Բալա․․․ Սա է իրականությունը․․․ որից չես փախնելու․․․․ ԿԱՄ ՄԵՆՔ,ԿԱՄ ԻՐԱՆՔ տրամաբանության մեջ՝ մեր շանսերը ՄԻՆԻՄԱԼ են․․․ մենք կորցրել ենք ամենաթանկը՝ ԺԱՄԱՆԱԿԸ և հիմա քաղում ենք մեր անտարբերության,դատարկախոսության և իրար ԱՏԵԼՈՒ դառնագույն պտուղները։ Ես չեմ վախենում կյանքում ոչ մի բանի չհասած ֆեյսբուքյան ԱՄԵՆԱԳԵՏՆԵՐԻ քննադատություններից: Քանզի գիտեմ,որ ՀԱՅՐԵՆԻՔ կամ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ «‎ազատագրական» պայքարը տանելու է աներկբա կործանման։ Ուստի կրկին հարց եմ տալիս քեզ հարգելի իմ հայրենակից․
  • Ո՞ՆՑ ԵՆՔ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ,եթե չենք ուզում լեզու գտնել հարևանների հետ»։
Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

10 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

11 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

13 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

14 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

15 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

15 hours ago