

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը հանդես է եկել Ակադեմիայի 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությամբ:
Ռեկտորն Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ուշադրությանն է ներկայացրել Ակադեմիայի ռազմավարական ծրագրով սահմանված խնդիրների ու նպատակների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ակնհայտ են դրական միտումներն Ակադեմիայում ուսուցման գործընթացի, որակի ապահովման, գիտական գործունեության, լրացուցիչ կրթության, միջազգայնացման, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան մեծ հեղինակություն է վայելում, ինչի մասին վկայում են հատկապես պետական համակարգում աշխատող` Ակադեմիայի շրջանավարտ կադրերը:
Խորհրդի անդամները դրական են գնահատել ՀՀ ՊԿԱ ռեկտորի հաշվետվությունը: Այնուհետև խորհուրդը հաստատել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2025 թվականի բյուջեն:
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…