Լրահոս 24/7

Մեծ Բրիտանիան «գրավում է» միջին միջանցքը

Հունվարի 29-Անկարայում գումարվում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարների հերթական խորհրդաժողովը: Այդ մասին հայտնում է «Անադոլու» պետական գործակալությունը, որի տեղեկություններով՝ կողմերը կքննարկեն տնտեսական համագործակցության խորացման հետ կապված հարցեր: Քննարկումներն, անշուշտ, կունենան առաջին հերթին քաղաքական բաղադրիչ: Այդ քննարկումների նախօրեին Բաքվի պաշտոնական աղբյուրները տեղեկացրել են, որ եթե Ադրբեջանում Թուրքիան 18 միլիարդ դոլարի ներդրումներ է կատարել, ապա Ադրբեջանի թուրքական տնտեսության մեջ ներդրել է 20 միիարդ դոլար: Դա, կարծես, ակնարկ է, որ Բաքուն ձերբազատվում է «կրտսեր եղբոր» բարդույթից եւ Անկարայի հետ կարող է խոսել հավասարի իրավունքով:

Անկարայում թուրք-ադրբեջանա-ուզբեկստանյան «գագաթաժողովի» գումարմանը զուգահեռ տեղեկություն է տարածվել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրական հարաբերությունների հատուկ ներկայացուցիչ է նշանակել լորդ Ջոն Օլդերդեյսին: Նախկինում նա Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանի խոսնակն է եղել: Ըստ բրիտանական աղբյուրների, Սթարմերի կառավարությունը համանման երեսուներկու նշանակումներ է կատարել, որպեսզի «մեծացնի Բրիտանիայի արտահանման եւ ներդրումային հնարավորությունները»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է արմատական «էքսպանսիա իրականացնել» նաեւ համաշխարհային առեւտրա-տնտեսական համակարգի դեմ, եւ բոլոր խոշոր դերակատարները կատարում են իրենց «պաշտպանական հակաքայլերը»: Բրիտանական կառավարության որոշումն այս առումով արտառոց չէ:

Խնդիրն այն է, որ անցյալ տարեվերջին ծրագրված էր Մեծ Բրիտանիա-Կենտրոնական Ասիայի երկրներ գագաթաժողով, որ պետք է գումարվեր Լոնդոնում, բայց այն չկայացավ, քանի որ Անգլիայում կառավարության փոփոխություն տեղի ունեցավ: Կենտրոնական Ասիայում եւ Ադրբեջանում առեւտրական ներկայացուցիչ նշանակելու մասին բրիտանական կողմի որոշումից հասկացվում է, որ Լոնդոնը չի հրաժարվել այդ տարածաշրջանում ազդեցություն հաստատելու ծրագրից:

Մեծ Բրիտանիա-Կենտրոնական Ասիայի երկրներ գագաթաժողովի գումարման մասին տեղեկության վերաբերյալ ռուսաստանյան փորձագիտական աղբյուրներն անցյալ տարի բավական կոշտ քննադատություն են հնչեցրել Թուրքիայի եւ Միացյալ թագավորության հասցեին այն իմաստով, որ Լոնդոնը եւ Անկարան նպատակադրված են «Կենտրոնական Ասիայից Ռուսաստանին դուրս մղել կամ նրա ներկայությունը հասցնել նվազագույնի»:

Այդ հարցում ընդգծված մրցակցություն է ծավալվում նաեւ Չինաստանի եւ Թուրքիայի միջեւ: Ըստ երեւույթին, Անկարայում թուրք-ադրբեջանա-ուզբեկստանյան «գագաթաժողովը» ներգրվում է Կենտրոնական Ասիայում եւ Ադրբեջանում առեւտրական ներկայացուցիչ նշանակելու Մեծ Բրիտանիայի որոշմանը:

Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ապրանքաշրջանառություն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, դա Բաքու-Կարս երկաթուղին է, որի ենթակառուցվածքների արդիականացման համար Եվրամիությունը պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել: Հունվարի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման հարցերով խորհրդակցություն է անցկացրել:

Ալիեւը հայտարարել է, որ ժամանակին Միացյալ Նահանգները դեմ է եղել Բաքու-Կարս երկաթուղու կառուցմանը: Կենտրոնական Ասիայի երկրների հետ առեւտրական կապերի խորցման եւ ընդլայնման հարցում Մեծ Բրիտանիայի շահագրգռվածությունը թույլ է տալիս ենթադրել, որ այսպես կոչված «միջին միջանցքի» քաղաքական եւ անվտանգային վերահսկողությունն անցնում է Լոնդոնին: Մեծ Բրիտանիան ռազմավարական համագործակցության հարյուր տարվա պայմանագիր է ստորագրել Ուկրաինայի հետ: Լոնդոնին կհաջողվի՞ առեւտրա-տնտեսական եւ ներդրումային աջակցության դիմաց խաթարել ռուս-ադրբեջանական համագործակցությունը: «Միջին միջանցքի» վերահսկողությունը բրիտանա-ամերիկյան տարաձայնությունների դրսեւորու՞մ է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

17 minutes ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

3 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

3 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

4 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

4 hours ago