Ըստ փաստաթղթի՝ արգելվում է մինչև 19 տարեկանների սեռի փոփոխությանն ուղղված վիրահատությունների կամ հորմոնալ թերապիաների համար պետական միջոցների օգտագործումը:
Հրամանագրի ստորագրման վերաբերյալ հաղորդագրության մեջ տրանս-անցումային գործողությունները որակվում են «վտանգավոր միտում», որը բիծ է քաշում ԱՄՆ-ի վրա․
«Անթիվ երեխաներ հետո ափսոսում են, որ իրենց այլանդակել են, և սկսում են գիտակցել այն սարսափելի ողբերգությունը, որ նրանք երբեք չեն կարողանա, օրինակ, մայր դառնալ», – նշվում Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: