Լրահոս 24/7
29.01.2025

Ամենահուսալի երթուղին Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Հարավային Կովկաս և Թուրքիա գիծն է

Ամենահուսալի երթուղին Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Հարավային Կովկաս և Թուրքիա գիծն է

Ասիական և եվրոպական մայրցամաքների միջև ամենահուսալի և տնտեսական երթուղին Կենտրոնական Ասիա -Կասպից ծով -Հարավային Կովկաս և Թուրքիա գիծն է:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ եռակողմ հանդիպման բացմանը։

Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մատակարարման շղթայում խափանումներ են տեղի ունեցել COVID-19-ի, ռուս-ուկրաինական հակամարտության և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։

«Ասիական և եվրոպական մայրցամաքների միջև ամենահուսալի և տնտեսական երթուղին Միջին Ասիա – Կասպից ծով – Հարավային Կովկաս և Թուրքիա գիծն է», – ընդգծել է Հաքան Ֆիդանը:

Ֆիդանը նշել է, որ այսօրվա հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային նախագծերն ու միջին միջանցքի համատեղ աշխատանքները:

«Քննարկել ենք մաքսային պրակտիկայի և օրենսդրության ներդաշնակեցման հարցերը։ Տվել են գնահատական, թե ինչ կարելի է անել էլեկտրոնային ծառայությունների օգտագործման ընդլայնման համար։ Բացի այդ, քննարկել ենք առևտրային արգելքների աստիճանական վերացման հնարավոր քայլերը», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Որոշում է կայացվել նաև արագացնել ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, հավելել Է նախարարը: Հանդիպման ընթացքում որոշվել է խրախուսել ներդրումները գերակա ոլորտներում, իսկ ճանապարհային քարտեզը, որին պետք է հետևել առաջիկա ժամանակահատվածներում, շարադրված է հռչակագրի հավելվածում, պարզաբանել Է Ֆիդանը։

Լրահոս
Անվտանգության բարելավման առաջարկները քննարկում ենք Մոսկվայի և Կիևի հետ. Ֆիդան
17:05
Անվտանգության բարելավման առաջարկները քննարկում ենք Մոսկվայի և Կիևի հետ. Ֆիդան
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
16:56
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Թուրքերեն խոսելուց խոսում է մի մարդ, որը նույնիսկ «Հայր մեր»-ն ու տարրական հայերեն չգիտի. Չախոյան
16:35
Թուրքերեն խոսելուց խոսում է մի մարդ, որը նույնիսկ «Հայր մեր»-ն ու տարրական հայերեն չգիտի. Չախոյան
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ
16:08
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ
ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ աշխատանքն՝ Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար
15:45
ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ աշխատանքն՝ Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար
Ամուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվի
15:29
Ամուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվի
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում
14:58
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի Գալյան
14:44
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի Գալյան
ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 8676 Ղարաբաղից տեղահանված անձի
14:30
ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 8676 Ղարաբաղից տեղահանված անձի
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
14:11
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Դիվանագետներն այցելել են հայ-թուրքական սահման
14:01
Դիվանագետներն այցելել են հայ-թուրքական սահման
Վարչապետը Մոդիի հետ հանդիպմանը անդրադարձել է TRIPP-ի իրականացման ընթացքին
13:44
Վարչապետը Մոդիի հետ հանդիպմանը անդրադարձել է TRIPP-ի իրականացման ընթացքին
Երկրաշարժ Վրաստանում. զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում
13:31
Երկրաշարժ Վրաստանում. զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում
Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
13:21
Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա. Թրամփ
13:00
Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա. Թրամփ