ՙԱզատություն՚ ռադիոկայանը հրապարակեց ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերը՝ անցյալ դարավերջին Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության մասին՝ Ղարաբաղի հարցը տարածքների փոխանակմամբ լուծելու՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Իսկ ո՞վ էր կասկածում:
Ո՞վ էր հավատում Ռոբերտ Քոչարյանի հերքմանը: Եվ միանգամայն ակնհայտ է, որ.
1.Իրականում Մեղրիի տարբերակը բնավ էլ Պոլ Գոբլինը չէ, այլ՝ ռուս-թուրքական է:
2.Իրականում Ռոբերտ Քոչարյանը, որ Հայաստանում էր հայտնվել ռուսների պնդումով, ռուսների թիկունքում ԱՄՆ-ի հետ նման հարց չէր քննարկի՝ առանց համաձայնեցնելու ռուսների հետ: Գաղտնազերծված փաստաթղթերը ընդամենը վկայում են, որ նա փորձել է տպավորություն ստեղծել, թե ռուսները կարող են խանգարել:
3. Իրականում Ռոբերտ Քոչարյանը տարբերակի մանրամասները գաղտնի էր պահել թե ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանից, թե վարչապետ Վազգեն Սարգսյանից: ԱՄՆ այցի ժամանակ է Վազգեն Սարգսյանը տեղեկացել ամբողջ ճշմարտությանը:
4.Իրականում ստույգ փաստեր կան, որ թե Կարեն Դեմիրճյանը, թե Վազգեն Սարգսյանը դեմ են եղել Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելուն, ըստ որի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի համարվող, ազատագրված շրջանները վերադարձվում էին Ադրբեջանին, Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ դառնում էին անկլավ՝ կտրվելով Իրանի հետ սահմանից և աշխարհի հետ կապ ունենալով միայն Վրաստանի միջոցով: Բացի այդ՝ Վազգեն Սարգսյանը չէր հավատում, որ թուրքերն ու ադրբեջանցիները իրենց խոսքի տերն են լինելու:
Հիշեցնեմ իր իսկ խոսքերը. ՙՈւ հիմա՝ Մեղրին: Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ:
Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան Ղարաբաղը: Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալու, սուտ է՚:
Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը սպանվեցին, որովհետև երկուսն էլ դեմ էին Մեղրիի տարբերակին:
5.Իրականում 2000-ին փոխանակումը կանխեց վարչապետ Արամ Սարգսյանը՝ հրապարակայնացնելով ու կանխելով Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի պայմանավորվածությունները: Ռուսաստանին չհաջողվեց իր ծրագիրը իրականացնել հոկտեմբերի 27-ից հետո էլ, որովհետև դեմ էր ԱՄՆ-ը:
6.1999-ի հոկտեմբերի 27-ին հաջորդած տարիները վկայեցին, թե ու՞մ էր պետք, որ Հայաստանում չլինեն ռուս-թուրքական ծրագրերի իրականացմանը խոչընդոտողներ, այդ շրջագծում էր՝ թե հոկտեմբերի 27-ը, թե Արամ Սարգսյանի պաշտոնանկությունը, թե Հայաստանի տնտեսության բառացիորեն ոչնչացումը՝ սկսած ՙԳույք պարտքի դիմացից՚, ՀԷՑ-երի ռուսաֆիկացումից մինչև Հայաստան-Իրան գազատարի ռուսներին հանձնում, Հրազդանի ջէկի ու Հայաստանի երկաթուղու, ընդերքի…
7.Իրականում նույն քաղաքականությունը շարունակեց Սերժ Սարգսյանը՝ 2013-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու փոխարեն սեպտեմբերի 3-ին հանկարծ հայտարարելով, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, իմա՝ ԵԱՏՄ, որին, իդեպ, առարկում էին Բելառուսն ու Ղազախստանը: Իսկ հետո մենք ստացանք 2016-ի քառօրյան, երբ Ռուսաստանը բացահայտ ապացուցեց, որ իր շահերը տարածաշրջանում փոխվել են և իր իրական գործընկերը Ադրբեջանն ու Թուրքիան են:
Հ.Գ.Իրականում բոլորս էլ այս ամենը գիտեինք, ուղղակի հիմա ներկայացվում է փաստաթղթավորված… Եվ այնուամենայնիվ, այս հրապարակումն էլ ամբողջական չէ, ամբողջական ճշմարտությունը չի հրապարակվի, որովհետև ՌԴ-ն երբեք չի բացահայտի իր մասնակցությունը թե Մեղրիի տարբերակին՝ իբրև հեղինակ, թե հոկտեմբերի 27-ին, թե Արցախի հայաթափմանը՝ փաստաթղթերի մակարդակով: Իրականում կարևորը ոչ թե այս բացահայտումն է, այլ՝ մեր ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ: Եվ այդ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ հիման վրա պետության ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԻՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ հետ:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ` Անահիտ Ադամյան
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…