

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Քանի որ Մեղրիի թեման կրկին բացվել է, ուզում եմ մի քանի բան ասել, որ պատշաճ ուշադրության չի արժանացել անցնող 25 տարիներին.
ա/ եղել է ոչ թե մեկ միջանցք, այլ երկու, այսինքն՝ Մեղրիի սուվերեն անցում (soveraign passage- ըստ Քի Վեսթի սևագիր տարբերակի) և Ֆիզուլիից կամ Աղամից սուվերեն միջանցք դեպի Շուշի: Այսինքն՝ ադրբեջանցիները պետք է նաև միջանցք ստանային Շուշիի հետ ուղղակի կապվելու համար, հետևաբար՝ Շուշին փաստացի դրվում էր նրանց վերահսկողության տակ: Ես մեկնաբանության մեջ թողնելու եմ մի գաղտնի, ավելի ճիշտ՝ գաղտնազերծված տեքստ, որ չկասկածեք:
բ/ Մեղրիի կամ Քի Վեսթի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ տարբերակ չի եղել, եղել են տարբեր սևագրեր,
գ/ Ղարաբաղյան կարգավորման հարցում առաջին ջութակը Ռուսաստանն էր, և պատկերը ամբողջականին մոտ կարող է լինել, եթե ռուսական, ցանկալի է նաև՝ ֆրանսիական վիկիլիքսեր ունենանք,
դ/ այդ օրերին կատարվել են հետևյալ դեպքերը՝
1999- Երեւանում` Հոկտեմբերի 27,
1999 – դեկտեմբեր, Ստեփանակերտում ԼՂՀ ՊԲ-ի լուծարում,
2000 – մարտի 22, Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…