

Մայրաքաղաքում այսօր՝ փետրվարի 1-ին, քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը: Բոյկոտին են միացել «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ՀՅԴ ՆԱՈւՄ-ի անդամները:
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ դժվար իշխանությունները հասկանան, որ 36 հազար դրամ թոշակ ստացողի համար ամսական լրացուցիչ թեկուզ 5000 դրամ ավելի վճարելը կենսական խնդիր է։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ մարդիկ ոչ մի բարեփոխում չեն տեսել, ավելի երկար են տրանսպորտին սպասում, մի քանի երթուղի են ստիպված փոխել, որպեսզի հասնեն այն կետը, որը ուզում են։ Եվ ամենակարևորը, սոցիալական վիճակը որևէ կերպ չի բարելավվել:
«Մի քանի օր բոյկոտը շարունակելու դեպքում քաղաքային իշանությունը զիջման կգնա»,- լրագրողների հետ զրույցում աասաց ՀՅԴ ՆԱՈւՄ֊ի վարչության ներկայացուցիչ Տարոն Ղազարյանը։
Քաղաքացիներն իրենց հերթին արձագանքում են, նշելով, որ դեմ են քաղաքապետարանի որոշումներին ու չեն վճարելու թանկացված ուղեվարձը։
Նշենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…