«ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի» ղեկավար, «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, գիտակցության չգալով, մահացել է վերակենդանացման բաժանմունքում, հայտնում են ռուսական պարբերականները։
Սարգսյանը վիրավորվել էր Մոսկվայի հյուսիս-արևմուտքում այսօր՝ փետրվարի 3-ին, «Ալիե պառուսա» բնակելի համալիրում նռնակի պայթյունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ, SHOT-ի աղբյուրի տեղեկություններով, Արմեն Սարգսյանի ձախ ոտքը կտրվել է, և նա կոմայի մեջ է:














