Լրահոս 24/7

Խաղադրույքների ծավալը հասել է 6.3 տրլն դրամի

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել է, որ 2010թ. համեմատ խաղադրույքների ծավալն աճել է 440 անգամ։

«Եթե 2010թ. ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմում էր շուրջ 14 մլրդ դրամ, 2023թ․ այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրլն դրամի, մինչդեռ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ։ 2010թ. 14 մլրդ դրամ շրջանառությունից հավաքագրվել է 1 մլրդ հարկ, 2023թ՝ 6.3 տրլն դրամ շրջանառությունից հավաքագրվել է 33 մլրդ դրամ հարկ»,- ասել է նա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նա նշել է, որ քայլեր են ձեռնարկվել, որոնք միտված են եղել ոլորտի սահմանափակմանը, սակայն, բավարար արդյունք չեն ունեցել, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել։ Նա առաջարկել է օրենսդրությամբ սահմանել, որ բացի առկա հարկերից ու տուրքերից, ոլորտի համար սահմանվի նաև 10% շրջհարկ։

Նա նաև նշել է, որ 2010-16թթ. ոլորտում խաղադրույքների ծավալն աճել է 11 անգամ, 2016-18թթ՝ 1.94 անգամ, իսկ 2018-23թթ․՝ 20 անգամ։

Թիվ 1

Recent Posts

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

2 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

17 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

36 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

47 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago