Թուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ, եթե դադարի սպանել պաղեստինցիներին։
Այս մասին «Անադոլու» գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
«Եթե պաղեստինցիների սպանությունը դադարեցվի, եթե քայլեր ձեռնարկվեն նրանց վիճակը բարելավելու համար, Թուրքիան կարող է վերանայել իր որոշումները Իսրայելի վերաբերյալ: Մեր դիրքորոշումը պարզ է: Մենք ի սկզբանե ձգտել ենք դադարեցնել ցեղասպանությունը Գազայում: Իսրայելի վերաբերյալ որոշումը մեր արձագանքն էր ցեղասպանությանը», – ասել է Ֆիդանը: