Լրահոս 24/7

Տվե՛ք մեզ միջուկային զենք. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառում, որ միջուկային զենքը կարող է երաշխավորել երկրի անվտանգությունը, եթե Կիևն այդպես էլ չդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին նա հայտարարել Է բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։

Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է ձգձգվել տարիներ կամ տասնամյակներ: Նախագահը հռետորական հարց է տվել.

«Ի՞նչը կպաշտպանի մեզ այս չարիքից: Ո՞րն է աջակցության այն փաթեթը: Մեզ միջուկային զենք կտա՞ն։ Հետո թող տան։ Արդյոք նրանք մեզ այնպիսի քանակի հրթիռներ կտան, որ մենք կարողանանք կանգնեցնել Ռուսաստանին։ Ես դրանում վստահ չեմ, բայց կարծում եմ, որ դա կօգնի: Հակառակ դեպքում, ո՞ր հրթիռները կարող են կանգնեցնել Ռուսաստանի միջուկային հրթիռները: Սա հռետորական հարց է։ Վերադարձրե՛ք մեզ միջուկային զենքը, տվե՛ք մեզ հրթիռային համակարգեր, գործընկերները կօգնեն մեզ ֆինանսավորել միլիոնանոց բանակը, ձեր զորակազմը տեղափոխեք մեր երկրի այն շրջաններ, որտեղ մենք կայունություն ենք ուզում, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն»,- ասել է նա։

Նշենք, որ Ուկրաինան միջուկային զենքից հրաժարվել է 1994թ․՝ Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Դրա դիմաց Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան երաշխավորում էին նրա տարածքային ամբողջականությունը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

6 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

7 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

10 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago