Հայաստանում, ըստ քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի, 2024 թվականին ծնվել է 33 648 անձ, ինչը 2942-ով պակաս է 2023թ–ի համեմատ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն ամփոփել է 2024 թվականի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի ծնվել է 17 614 տղա (2023-ին 19 220–ն են եղել) և 16 034 աղջիկ (2023թ-ին17 370)։
Մեռելածինները եղել են 444-ը, ինչը 21-ով ավել է 2023 թվականի ցուցանիշից։ ՀՀ–ում 2024 թ. 8 ամսում ավելի քիչ մարդ է ծնվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում Վիճակագրության համաձայն
2023-ի համեմատ նախորդ տարի 1263-ով ավելի շատ մարդ է մահացել25 576։ Նրանցից 13 187–ն արական սեռի են (2023 թվականին
12 572), 12 389 անձիգական (2023 թվականին
11 741)։
Ըստ կոմիտեի տվյալների` 2024 թվականին Հայաստանում ավելի քիչ են ամուսնացել, քան 2023–ին։
Ամուսնությունների թիվը 2024 թ–ին պակասել է 1006–ով` կազմելով 15 324։ Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա այս պարագայում թիվն ավելացել է 164-ով` կազմելով 4689։
Ամուսնալուծությունների թվով առաջատար են Երևանը, Կոտայքը, Արարատը և Արմավիրը։ Առաջատարները նույնն են նաև ամուսնությունների պարագայում։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…