Լրահոս 24/7

Ցանկացած ճանապարհ, որ իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դեմ ենք․ Սոբհանի

ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեպան Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսում նշել է, որ Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղու կառուցումից հետո ադրբեջանական բեռնատարները կարող են նոր երթուղով հասնել Նախիջևան։

«Նոր ճանապարհի կառուցումից հետո, ադրբեջանական բեռնատարները կարող են նոր երթուղով հասնել Նախիջևան, որի երկարությունը 50կմ է։ Իրանի տարածքով անցնող երթուղին ամբողջությամբ գտնվում է Իրանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ներքո, մաքսային կանոնակարգերն իրացվելու են Իրանի օրենսդրությամբ»,- ավելացրել է դեսպանը:

Սոբհանին հայտարարել է, որ Իրանը դեմ չէ ճանապարհների ապաշրջապակմանը, եթե դա իրականացվում է ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո։

«Կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։

Ցանկացած ճանապարհ, որ իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դեմ ենք», – նշել է դեսպանը։

Թիվ 1

Recent Posts

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

23 minutes ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

44 minutes ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

1 hour ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

1 hour ago

ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…

2 hours ago

ՌԴ-ում հնարավոր չէ այլ պետության վարորդական իրավունքով վարորդ աշխատել

«Հայկական Կարիտաս» ընկերության փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասներ է ներկայացրել ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումների մասին։ «Արմենպրեսի»…

2 hours ago