Լրահոս 24/7

Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցը գրեթե ամեն օր հոսանքազրկվում է. Ռիչարդ Մադլենյան

Երգահան, երգիչ Ռիչարդ Մադլենյանը գրել է.

«Հարգելի Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ, ՀՀ կառավարություն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն,

Ես արդեն չգիտեմ, թե ձայնս այլևս ինչպես տեղ հասցնեմ… Բոլոր հնարավոր տարբերակներով դիմել ենք ձեզ, սակայն հարցը չի լուծվում։

Ուրեմն՝ սկսած 90-ականներից մինչև այսօր, և նույնիսկ հենց այս րոպեին, երբ գրում եմ այս բողոքը, Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցը գրեթե ամեն օր մի քանի ժամով հոսանքազրկվում է։

Արդեն շատ երկար տարիներ Էլեկտրական ցանցերի պատասխանը նույնն է․ «Վթար է տեղի ունեցել» կամ «Վերազինվում ենք»։

Լավ, մինչև ե՞րբ պիտի զինվեք…

Եթե այդ «զենքը» Ռուսաստանից եք բերում, խնդրում եմ, մի զինվեք, որովհետև չի աշխատելու։ Կամ մինչև մահս գոնե կվերազինվե՞ք, որ հարազատներս գոնե լույսի տակ թաղեն ինձ… Այ փաթաթվեմ ձեզ, այ սիրեմ ձեզ, այ համբուրեմ ձեզ, այ խոնարհվեմ ձեր առաջ, որ սեր իջնի ձեր դոդ գլուխներին ու մի քիչ հարգել սովորեք ՀՀ քաղաքացուն։

Լավ, սա ի՞նչ խայտառակություն է։ Սա ի՞նչ պլանավորված և կազմակերպված գործընթաց է, որ ամեն կերպ խթանեք հայրենիքը լքելուն։

Դուք չեք հասկանում, որ մարդիկ նման տևական, ապիկար ու խայտառակ գործողություններից հետո ուզում են թողնել երկիրը և գնալ գրողի ծոցը, որ գոնե հոգեպես խաղաղ ապրեն։

Լավ, կարելի՞ է 30 տարուց ավելի վերազինվել… Ի՞նչն է ,որ ձեզ մոտ չի ստացվում։ Կարո՞ղ է անֆետամին եք օգտագործում, գլուխներդ չի աշխատում, դրա համա՞ր էլ չի ստացվում։

Ո՞նց օգնենք ձեզ, սիրելինե՛րս։

Ի՞նչ անենք, որ այս հարցը վերջապես լուծվի։

Չէ՞ որ հարկեր ու վարկեր ենք վճարում, իսկ դրանք վճարելու համար հոսանք է պետք։

Թե՞ սպասում եք այն օրվան, երբ մի քաղաքացի այս ամեն ինչից զզված մի օր հրդեհի վերածի ձեր ցանցերը, որ նոր խելքներդ գլուխներդ հավաքեք։

ՀՀ էլեկտրական ցանցեր, ՀՀ կառավարություն, ՀՀ էներգետիկայի նախարարություն, խնդրում եմ՝ իմ և Սիլիկյանի բնակիչների անունից լուծեք այս հարցը։

Ներողություն եմ խնդրում թեթև սարկազմիս համար»։

Թիվ 1

Recent Posts

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

35 minutes ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

1 hour ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

1 hour ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

1 hour ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

1 hour ago

Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…

2 hours ago