Հոնդուրասի հյուսիսային ափերի մոտ այսօր՝ փետրվարի 9-ին 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է GFN սեյսմոլոգիական ծրագրի կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ օջախը եղել է 10 կմ խորության վրա։
ԱՄՆ ցունամիի նախազգուշացման համակարգը հայտնել է, որ երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել: