2025 թվականին պատերազմն ավարտելու բոլոր հնարավորությունները կան: Այս մասին ասել է Վոլոդիմիր Զելենսկին ITV News-ին տված հարցազրույցում։
«Իմ կարծիքով, Թրամփը ցանկանում է, որ պատերազմը հնարավորինս արագ ավարտվի: Կլինի դա արագ, թե ոչ, մենք չգիտենք, թե ինչպես կստացվի, բայց մենք գիտենք, որ մենք պետք է ուժեղ լինենք: Նա ուժեղ է, բայց մենք պետք է վճռականորեն գործենք եվրոպացիների հետ դաշինքով», – ասել է նախագահը ITV News-ին տված հարցազրույցում:
Զելենսկին նաև նշել է, որ Թրամփին պարզապես պետք չէ վերջ տալ պատերազմին, նա պետք է համոզվի, որ Պուտինը հնարավորություն չի ունենա նորից վերադառնալու Ուկրաինայի դեմ պատերազմով:
Ըստ Զելենսկու՝ Պուտինի նպատակն է հետ բերել Խորհրդային Միությունը, ռուսական կայսրության ազդեցությունն աշխարհի վրա։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ կլիներ բանակցությունների ցանկացած ձևաչափի, եթե հասկանար, որ ԱՄՆ-ն և Եվրոպան «չեն լքի իրենց և անվտանգության երաշխիքներ կտան»։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…