Մոսկվան և՛ հրապարակավ, և՛ հայ բարեկամների հետ երկխոսության ընթացքում Երևանի համար հստակ նշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը․ «Իզվեստիա»- ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Մաքսային ստանդարտների, տեխնիկական, սանիտարական և բուսասանիտարական ստանդարտների, ապրանքների մակնշման և սերտիֆիկացման և նույնիսկ մտավոր սեփականության հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներով երկու անհամատեղելի կարգավորիչ համակարգեր կան։ Դրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ գտնվելն ուղղակի անհնար է», – ընդգծել է Գալուզինը։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին «զգալի և ծանրակշիռ երկարաժամկետ օգուտներ է բերում առևտրի աճի և ներդրումների աճի տեսքով»։
Ըստ փոխնախարարի՝ ԵՄ-ը վիզայի ազատականացման ռեժիմի դիմաց Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միացում հակառուսական պատժամիջոցներին։
«Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը զգալի և ծանրակշիռ երկարաժամկետ օգուտներ է բերում երկրին»,- ասել է նա։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…