

Հայաստանում հասարակությունը կանգնած է լրջագույն երկընտրանքի առաջ՝ դեպի ո՞ւր շարժվել. դեպի Եվրոպա՞, թե՞ շարունակել մնալ ռուսական Եվրասիական ինտեգրման շրջանակներում։ Հարց, որը տարիներ շարունակ պառակտում է հանրային կարծիքը, կրկին ուշադրության կենտրոնում է։
Հասարակական կարծիքի փոքրիկ հարցախույզն այս անգամ ցույց տվեց, որ 26 հարցվածներից բացարձակ մեծամասնությունը՝ 16 հոգի, տեսնում են Հայաստանի ապագան Եվրոպայի հետ և աջակցում են ԵՄ-ին մոտենալու ու հեռանկարում անդամակցելու ուղուն։ Յոթ հարցվածներ համոզված են, որ պատմականորեն և էքզիստենցիալ տեսանկյունից առավել արդարացված է պրոռուսական կողմնորոշումը։ Երկուսը կողմ են հավասարակշռված արտաքին քաղաքականությանը, իսկ ևս երկուսը որպես երկրի միակ ճանապարհ նշեցին դեպի Աստված վերադառնալու անհրաժեշտությունը։
Այս պատկերը վկայում է, որ հասարակությունը ծայրահեղ բևեռացված է, որտեղ զգացմունքները, տեղեկատվական մանիպուլյացիաները և քարոզչական նարատիվները հաճախ ստվերում են բանականությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանի ապագա ուղին դեռևս բաց է, և վերջնական պատասխանը, ինչպես միշտ, կտա հենց ժամանակը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…