Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքում գործող մասնաճյուղը։  Բանկն այսուհետ իր հաճախորդներին ընդունելու է երկհարկանի ընդարձակ ու լուսավոր սրահներում՝ համալրված թվային նորագույն տեխնոլոգիաներով։

Ֆասթ Բանկի Արտաշատ մասնաճյուղի կառավարիչ Գոռ Ավետիսյանն ասել է․ «Մեծ ուրախությամբ հայտնում եմ ձեզ Արտաշատ մասնաճյուղի վերաբացման մասին: Մասնաճյուղը համալրել ենք նոր և ժամանակակից տեխնիկայով հաճախորդների սպասարկումն էլ ավելի բարձր որակով ապահովելու համար: Եվս մեկ հասցե, որտեղ կարող եք ստանալ բանկային ամենալայն, մրցունակ ծառայություններ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք  շարունակելու ենք աշխատել 24/7 ժամանակացույցով»:

Ֆասթ Բանկում կարևորում են հաճախորդների հարմարավետ և արագ սպասարկումը, հետևաբար ներդրել են էլեկտրոնային կառավարման համակարգ և ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս խնայել ժամանակը և իրականացնել արագ գործարքներ։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

20 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

35 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

53 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago