Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դատավարությունը։
ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին այսօր նոր մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը) հոդվածներով. մեղադրական եզրակացությունը ներկայացրեց դատախազը։