Վահրամ Աթանեսյանը գրել է.
«Լեռնային Ղարաբաղում ապոկալիպսիսից «հինգ րոպե» պակաս իրավիճակ էր նաեւ 1992թ. ամռան-աշնան ամիսներին: Ինչպե՞ս հաղթահարվեց այն՝ կարելի է մի քանի, այդ թվում եւ արտաքին քաղաքական գործոններ վկայակոչել: Բայց դրանց արդյունավետությունը զրոյական կլիներ, եթե Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չերկնչելով «դավաճան» հռչակվելու սպառնալիքից, ամբողջական պատասխանատվություն չստանձներ ԼՂ պետական կառավարման համակարգը եւ պաշտպանությունը կազմակերպելու հարցում:
Եթե մարդիկ տպավորություն ունեն, թե հեշտ էր ընտրված Գերագույն խորհրդին համոզել, որ իշխանությունը պետք է հանձնի ՊՊԿ-ին, բանակն էլ լիովին ենթարկվի միանձնյա հրամանատարության, չարաչար սխալվում են:
Նման որոշում ընդունելը չափազանց բարդ խնդիր էր լիբերալ-դեմոկրատ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, բայց պատերազմը պահանջում է բռնապետական կառավարում, զինվորական կարգապահություն եւ «ռազմա-դաշտային դատավարություն»:
Այլ տարբերակ չկա, բազմակուսակցական-հանրային «համախոհության» կառավարմամբ պատերազմը միայն տանուլ են տալիս: Հայաստանի իշխանությունը չգիտես՝ ու՞մ, չգիտես՝ ինչու՞ մեղադրում է Ստեփանակերտում «իշխանազավթում իրականացնելու» եւ ԼՂՀ-ն լուծարելու մեջ:
Իսկ ի՞նչ է արել ինքը, որպեսզի օրինական իշխանության դեմ տասը-տասնհիգ հոգանոց խմբերը, նույնիսկ առանձին անհատներ սադրանքներ եւ սաբոտաժ չանեն: Չէ՞ր կարող հաստատել ռազմա-ոստիկանական կոշտ իշխանություն: Մարդիկ չկայի՞ն: Կային, ընդամենը պետք էր նրանց տալ լիազորություն: Եւ, ամենայն հավանականությամբ, աղետ չէր լինի: Հիմա ի՞նչ: Եթե տեղի է ունեցել իշխանազավթում, ԼՂՀ ապօրինի լուծարում, ապա կազմակերպիչներն ինչու՞ պատասխանատվության չեն ենթարկվում: Ընդհակառակը, ծաղկում-բարգավաճում են: Ալեն Սիմոնյանը վկայակոչում է Լոսում կամ Նիժնի Տագիլում հաստատված՝ Ղարաբաղից փախածների: Նրանք Բաքվի՞, թե՞ Երեւանի օդանավակայանից են ԱՄՆ կամ ՌԴ թռել: Է՜, արգելեիք:
Քառասունչորսօրյա պատերազմի զինադադարից մի քանի օր հետո եմ ՖԲ-ում դիմել ՀՀ նախագահին եւ առաջարկել, որ առանձին հրամանագրով արգելի ԼՂՀ նախկին եւ այդ պահի դրությամբ գործող պաշտոնյաների ելքը: Հիմա էլ ասում եմ՝ միջազգային հետախուզում հայտարարեք, ղարաբաղցու ասած՝ ռեխների վրա քարշ տալով բերեք Երեւան, կանգենցրեք դատարանի առաջ: Կարո՞ղ եք: Թե չէ էլի արցախցի «լրագրողներ» են հայտնվելու եւ շա՜տ անհարմար հարցեր են տալու, ոչ թե խնդրելու են՝ ինձ տար տոն լի՜…»։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…