Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում անդրադարձ է կատարվել Երեւանում Նիդեռլանդների դեսպանություն բացելու մասին տեղեկատվությանը:
Նշվում է, որ, տեղակայված լինելով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի կենտրոնում, դեսպանության բացումը ստրատեգիական նշանակություն ունի:
«2018 թվականի հայտնի իրադարձություններից եւ «թավշյա հեղափոխությունից» հետո երկրում սկսվել է մեծ պայքար կոռուպցիայի դեմ: Նիդեռլանդները կարող է աջակցել այդ գործընթացներին:
Հայաստանն այս պահին տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդեռլանդները չունի դիվանագիտական ներկայացուցչություն՝ դեսպանություն: Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատը եւս ցանկանում է Երեւանում դեսպանություն ունենալ»,- նշված է երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Թեմային «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նաեւ Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը: