Լրահոս 24/7

Թրամփն աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) գլխավոր տեսուչ Փոլ Մարտինին ազատել է աշխատանքից. այս որոշումից առաջ նրա վարչությունը քննադատական ​​զեկույց էր հրապարակել նախագահական վարչակազմի հասցեին։ Այդ մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աշխատանքից ազատման մասին ծանուցող նամակը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի անունից գրում եմ, որպեսզի ձեզ տեղեկացնեմ այն մասին, որ ձեր պաշտոնը՝ որպես ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր տեսուչ, վերացվել է», – ասվում է Մարտինին ուղղված նամակում, որն ուղարկվել է նախագահի կադրերի վարչության փոխտնօրեն Թրենթ Մուրի կողմից։

Ըստ նամակի տեքստի՝ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։

Փետրվարի 10-ին ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր տեսուչի գրասենյակը հաշվետվություն էր հրապարակել, որտեղ ներկայացվել են USAID-ի նկատմամբ ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի գործողությունների բացասական հետևանքները։

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում էր այն սպառնալիքների մասին, որոնք կապված են անձնակազմի կրճատման և վերահսկողության բացակայության հետ, ինչպես նաև անորոշության մասին՝ ԱՄՆ-ի կողմից արտաքին օգնությունը դադարեցնելու պատճառով:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է USAID-ի ղեկավարի պաշտոնակատար, ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունը պատրաստվում է գործակալությունը «վերևից ներքև» ստուգել՝ պարզելու, թե արդյոք ծրագրերի ֆինանսավորումը համապատասխանում է գործող վարչակազմի միջազգային քաղաքականությանը, քանի որ USAID-ն իր միջոցները ծախսել է «ի վնաս» Միացյալ Նահանգների: Նրա խոսքով՝ վերագնահատումից հետո առանձին դեպքերում օգնությունը կսառեցվի կամ կավելացվի։

ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իր անձնակազմն ամբողջ աշխարհում վարչական արձակուրդի կուղարկվի մի շարք բացառություններով: CBS հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրների, ավելի վաղ հաղորդել էր, որ USAID-ի արտասահմանյան բոլոր ներկայացուցչություններին կարգադրվել է փակվել, իսկ նրանց ողջ անձնակազմը հետ կկանչվի:

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago