Լրահոս 24/7

Արցախցին մեր քույրն ու եղբայրն է, մեր բյուջեից ամեն ինչ անում ենք իրենց համար․ Սուքիասյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 24News լրատվականի հետ զրույցում անդրադառանալով հարցին՝ արդյոք Եվրամիությանն անդամակցելու գոծընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծով ՌԴ-ի հետ հարաբերությունները չեն վտանգվում, ասաց․

«Այսօրվա արտաքին աշխարհի այսօրվա իրավիճակը իհարկե որոշակի դժվարություններ է ստեղծում։ Բայց ես կարծում եմ, որ ապագայում միավորումները, որոնք գոյություն ունեն՝ թե’ Եվրամիությունը, թե’ ԵԱՏՄ դրանք նույնպես ունենալու են կոպերացիաներ, ունենալու են փոխահարաբաերություններ եւ տնտեսական ինչ-որ մի աստիճանի հարթակներ։

ՀՀ-ն և ընդհանրապես հայկական պատմությունը միշտ եղել է և’ արեւելքի, և’ արևմուտքի խաչմերուկում եւ առեւտուրը, տարբեր պետությունների հետ տնտեսական համագործակցության առաջնային դրոշակակիրը հայերն են եղել»։

Սուքիասյանը մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Սամվել Շահրամանյանի փոխադարձ մեղադրանքները, ասաց, «Դուք ինքներդ լավ հիշում եք ինչպես եղավ, լավ հիշում եք, որ մեր երեխաները 30 տարի Արցախը պաշտպանել են։ Իհարկե ես կարծում եմ իրենք պետք է մնային, չպետք է սրվեր իրավիճակը. ես տեղյակ եմ՝ ղեկավար կազմից այնտեղ շատ մարդիկ հատուկ սրել են իրավիճակը, որպեսզի էսկալացիա լինի եւ Հայաստանը ներքաշվի այդ ամեն ինչի մեջ։ Արցախցին մեր քույրն ու եղբայրն է, մեր բյուջեից ամեն ինչ անում ենք իրենց համար, ես տարբերություն չեմ դնում»։

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

8 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

14 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

19 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

25 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago