

«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին։
Վարչապետը նշել է, որ պատգամավորի տված հարցում շատ փաստական սխալներ կային. «Հիմա այդ փաստական սխալներին որ անդրադառնամ, կարող է պարզվի՝ ներողություն խնդրելու անհրաժեշտություն Դուք ունեք։ Բայց ես նման բան Ձեզնից չեմ ակնկալում, որովհետև անիմաստ է նման բան Ձեզնից ակնկալելը»։
Փաշինյանը հիշեցրել է նաև, որ նախկին 3 նախագահի հետ բանավեճի իր առաջարկին Քոչարյանի փոխարեն պատգամավոր որդին էր պատասխանել, թե՝ բանավիճելու բան չունեն. «Վերջը, բանավիճելու բան ունե՞ք, թե՞ չունեք։ Եթե Ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես Ձեզ հետ բանավիճելու բան ընդհանրապես չունեմ»,- ասել է նա՝ հավելելով,- «Մի հատ հայրիկին այսօր երեկոյան հարցրեք՝ ամեն դեպքում կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա։ Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին, որ 2021թ. ընտրություններից առաջ միավորվել էին, որ միասնական ճակատով հանդես գան»։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…