Լրահոս 24/7

Մենամարտիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth-ի դեսպան

Խառը մարտարվեստի մենամարտիկ, UFC-ի թեթև քաշայինների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն զբաղեցնող մարզիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth հավելվածի դեսպան։ YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։

Արման Ծառուկյանը, ով իր սպորտային կարիերան նշանավորել է 22 հաղթանակով, առողջ կենսակերպի հետևորդ է․ «Ես միանում եմ YoHealth-ին որպես նրանց բրենդի դեսպան։ Այս համագործակցության մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն գաղափարը, որ մարդու յուրաքանչյուր քայլը կարող է լինել  նշանակալի։ Բջջային հավելվածը կրկնակի շարժառիթ կարող է հանդիսանալ, որպեսզի մարդիկ ավելի երկար քայլեն, ավելի ակտիվ լինեն։ Դու ընդամենը քայլում ես կամ վազում, հետո փոխանակում այդ քայլերը նվերների, ծառայությունների կամ  թվային ակտիվների հետ։ Ստացվում է, որ վաստակում ես առողջություն, միաժամանակ պարգևատրվում դրա դիմաց», – ասել է նա։

YoHealth բջջային հավելվածը ոչ միայն խթանում է ակտիվ ապրելակերպը, այլև` նպաստում սպորտի և ֆիզիկական ակտիվության մասսայականացմանը։ 

Հավելենք նաև, որ YoHealth հավելվածը նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։ Ի դեպ, հավելվածի թարմացված տարբերակում նոր գործիքներ են ներկայացված, որոնք ոչ միայն տնտեսվարողների փորձառությունն ավելի հեշտ են դարձնում, այլև նոր հնարավորություններ են ընձեռում․ ընկերությունների սեփականատերերն առցանց տարբերակով կարող են նշանակել հավելվածի մենեջերներ, որոնք կզբաղվեն բիզնեսի օպերացիոն կառավարմամբ՝ ապահովելով արդյունավետ հսկողություն պլատֆորմի ներսում։ Բացի այդ, YoHealth-ում ավելացել է բիզնես-հաշվի գործիքակազմ, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս ստեղծել և զարգացնել սեփական բրենդները Market բաժնում։ Ի հավելումն սրան, տնտեսվարողները կարող են թողարկել թվային նվերներ և կառավարել դրանք հարթակի շրջանակներում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

1 hour ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

4 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

4 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

5 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

5 hours ago