ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ ցանկացած պահի քաղաքական իրադարձություններ ծավալվեն, այդ թվում՝ փողոցում։
«Այստեղ բացառելու որևէ բան չեմ տեսնում»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ հատկապես խորհրդարանական ուժերի պարագայում վերլուծության հարց է, թե այդ պահին որն է պայքարի հաջողությունը, և այն որտեղ կարող է արտահայտվել՝ խորհրդարանում, շրջաններում, թե փողոցում։