Լրահոս 24/7
13.02.2025

Հայտարարագրման դեպքում ովքե՞ր կստանան սոցիալական կրեդիտներ

Հայտարարագրման դեպքում ովքե՞ր կստանան սոցիալական կրեդիտներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի շրջանակի ընդլայնումն է։ Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, դա վերաբերում է 3 ուղղության:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում նաև 2024 և 2025 թթ. հաշվետու տարիների ընթացքում հանրապետությունում ատամնաբուժական ծառայությունների ձեռք բերման ծախսերը: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսի այս տեսակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել նաև հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ Կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուները: Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների ձեռքբերման ծախսերը և միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել՝ փոխհատուցվելու են նաև 2024 թ. հաշվետու տարվա ընթացքում վերոնշյալ նոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերը, դասագրքերի վարձակալության մասով յուրաքանչյուր աշակերտի համար փոխհատուցման չափը տարեկան 3000 դրամ է, կրթական ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թ. հաշվետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ, սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ, բացառությամբ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

«Նախատեսվում է սահմանել, որ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտահարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024 թվականի համար, այսինքն՝ հետադարձ ուժով: Նոր ուղղություններ սոցիալական ծախսերի մասով, այդ թվում՝ 2024 թ.-ի ընթացքում կատարված, եկամտային հարկից փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ՝ բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերի, որոնց մասով վճարում կատարած լինելը հաշվի չի առնվում: Այսինքն՝ սա ավտոմատ է տեղի ունենում: Նոր կրթական ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերը փոխհատուցվում են, եթե կրթական ծառայությունները երաշխավորված են լիազոր մարմնի կողմից: Ընդ որում՝ 2024 թ.-ի մասով կրթական ծրագրերի մասով երաշխավորված լինելու հանգամանքը դիտարկվելու է հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ: Այսինքն՝ 2024-ի ընթացքում մատուցված ծառայությունների մասով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև հայտարարագրի ներկայացումը»,- ասել է Ֆինանսների նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքն աշխատող և եկամտային հարկ վճարող քաղաքացիների մասին է: «Իմաստը հետևյալն է՝ մարդն աշխատել է, եկամտային հարկ է վճարել, բայց նաև զուգահեռ ծախս է արել Կառավարության սահմանած այս ուղղություններով, հիմա Կառավարությունը, երբ հայտարարագրում տեսնում է, որ մարդն այդ ծախսն արել է, ասում է՝ մինչև 100 հազար դրամ մենք վերադարձնում ենք»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սոցիալական կրեդիտը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ, օրինակ՝ մարդը բնակարան է վարձով տվել, բնակարանի գումարը հայտարարագրել է, և հայտարարագրածից եկամտահարկ է վճարել: «100 հազար դրամ սոցիալական կրեդիտը հետ է ստացվում այն պարագայում, երբ քաղաքացու վճարած եկամտային հարկի մնացորդ գոյություն ունի: Այսինքն՝ այդ բոլոր ծախսերից, որ ստացել է, գոնե 100 հազար դրամ պետք է մնացած լինի իր եկամտահարկից, որ դեռ հետ չի ստացել, որ այս հատվածը հնարավորություն ունենա հետ ստանալ», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այն համարել է սոցիալական և տնտեսական հեղափոխական նշանակություն ունեցող ծրագիր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս գումարները վերադարձվում են մարդու վճարած եկամտահարկից. «Այստեղ ո՞րն է նրբությունը. մարդն այլ ծրագրերով եկամտային հարկի վերադարձ է ունեցել, օրինակ՝ հիպոթեկի ծրագրով, որտեղ մենք 2024թ. ավելի քան 68 մլրդ դրամ վերադարձրել ենք մեր քաղաքացիներին։ Այս սոցիալական կրեդիտը հետ է վերադարձվում այն պարագայում, երբ իր վճարած եկամտահարկի մնացորդ դեռ գոյություն ունի»:

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են համակարգի արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: Ներկայացվել են գործընթացի լավարկմանը վերաբերող մի շարք առաջարկություններ, հարցադրումներ և դիտարկումներ: Վարչապետը հանձնարարել է՝ աշխատանքներ իրականացնել համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի ընդլայնման թեմայի մանրամասները հանրությանը ներկայացնելու, իրազեկելու ուղղությամբ. «Հարգելի գործընկերներ, համընդհանուր հայտարարագրման համակարգի այս նրբությունները քաղաքացիներին բացատրելն առաջիկա մեկ տարվա համար՝ առնչվող բոլոր գերատեսչությունների առաջնահերթությունն է»:

Լրահոս
Ի՞նչ իրավունքով է նա ՀՀ պետական դրոշի և զինանշանի ներքո խորհրդակցություն անցկացնում
22:37
Ի՞նչ իրավունքով է նա ՀՀ պետական դրոշի և զինանշանի ներքո խորհրդակցություն անցկացնում
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
16:47
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
16:18
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
16:02
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
15:41
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
15:22
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
14:48
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
14:36
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
14:21
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
14:04
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
13:50
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
13:36
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
13:08
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
12:58
2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան
12:37
Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան