Լրահոս 24/7
14.02.2025

Ընդդիմության «երկաթե փաստարկի փուչիկը»

Ընդդիմության «երկաթե փաստարկի փուչիկը»

Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը, նրան հարող արտախորհրդարանական ուժերը, խմբերն ու խմբավորումները, փորձագիտական հանրության մի զգալի հատվածը ԼՂ կարգավորման «տարածքային փոխանակման» տարբերակի առկայությունը հերքում են, թեեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հակառակն է վկայել:

Ավելին, նրանք ասում են, որ եթե անգամ նման բանակցություններ ընթացել են, ապա՝ հօգուտ Հայաստանի, որովհետեւ արդյունքում Մեղրին չի հանձնվել, Արցախն էլ մնացել է իր տեղում: Առաջին հայացքից սա «երկաթե տրամաբանության փաստարկ» է: Բայց եթե Վարդան Օսկանյանը ճիշտ է, եւ Հայաստանը Հեյդար Ալիեւի առաջարկությունից բխեցրել է, որ կարելի է Մեղրին չտալ, բայց ստանալ Արցախը, ապա ստացվում է, որ քիուեսթյան էպոպեայի արդյունքում Հայաստանը Մեղրին չի հանձնել, Ադրբեջանն էլ, բնականաբար, չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավազորությունից:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հուշերում պատմում է, որ երբ Հեյդար Ալիեւին հարցրել է, թե ինչու՞ Քիուեսթում հրաժարվեց ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը, նա ասել է, որ այդ տարբերակի նպատակահարմարության մեջ չի կարողացել անգամ ընտանիքի անդամներին համոզել, ուր մնաց, թե՝ ժողովրդին:

Հարց է առաջանում. իսկ Մեղրին եւ Լեռնային Ղարաբաղը փոխանակելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին ներկայացնելուց առաջ Հեյդար Ալիեւը ընտանիքի անդամների հետ խորհրդակցե՞լ է, նրանց համաձայնությունն ունեցե՞լ է: Խոսքն, իհարկե, Իլհամ Ալիեւի մասին է, որ, ինչպես Սադարակի հանդիպման կադրերն են վկայում, այդ կարեւոր բանակցություններին հորն ուղեկցել է: (Բացառված չէ, որ նույնիսկ քննարկումներին մասնակցել է):

Ընդդիմության եւ նրա հետ աֆիլացված քաղաքագիտական շրջանակները պնդում են, թե ի՞նչ նշանակություն ունի՝ Սադարակում կամ Քիուեսթում ինչ եւ ինչպես է բանակցվել, փաստն այն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել եւ պարտավորվել, որ Ադրբեջանին Նախիջեւանի հետ «միջանցք է տալիս»:

Եթե այս «երկաթե տրամաբանությամբ» առաջնորդվենք, ապա ի՞նչ նշանակություն ունի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներն ինչպես են բացահայտել ԼՂ կարգավորման «մադրիդյան սկզբունքները», որեւէ իմաստ չկա՝ անդրադառնալու դրանց, միեւնույն է՝ 2011թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «կազանյան համաձայնագիրը» չի ստորագրել, ներկայացրել է մոտ մեկ տասնյակ նոր առաջարկություններ:

Ի դեպ, Ալիեւի այդ առաջարկությունները մնում են չգաղտնազերծված: Մինչդեռ շատ կարեւոր է իմանալ, թե նա Ադրբեջանի համար այդ պահի դրությամբ գտածոյի արժեք ունեցող համաձայնությունն ինչու՞ եւ ի՞նչ նոր առաջարկություններով է ձախողել: Չէ՞ որ այնտեղ սեւով սպիտակին գրված էր, որ Ադրբեջանը ոչ միայն ԼՂ շուրջ տարածքներ է ստանում, այլեւ՝ «Նախիջեւանի հետ ցամաքային անխոչընդոտ հաղորդակցություն»:

Ահա որն է քիուեսթյան էպոպեայի հասցրած վնասը. հետագա բանակցություններից Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին միավորվելու դրույթը դուրս է մնացել, իսկ Ադրբեջան-Նախիջեւան ցամաքային եւ անխոչընդոտ հաղորդակցյան պայմանավորվածությունը՝ մնացել: Եւ եթե հայր Ալիեւն այդ ձեռքբերման դիմաց Արցախը չի հանձնել Հայաստանին, ապա ուղիղ տասը տարի հետո Իլհամ Ալիեւը հրաժարվել է դրա դիմաց ԼՂ-ում կարգավիճակի հարցով հանրաքվեին համաձայնություն տալուց:

Այսինքն, Ադրբեջանը խստորեն պահպանել է արտաքին քաղաքականության հաջորդայնությունը եւ նոր, իր համար անհամեմատ կոմֆորտ իրավիճակում, երբ էներգետիկ ծրագրերն արդեն տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտ էին բերում, ինչը թույլ էր տալիս բազմապատկել ռազմական հնարավորությունները, «չորով մերժել» է խաղաղ կարգավորման բոլոր առաջարկությունները, այդ թվում եւ՝ «Լավրովի պլանը»:

Ութ հազար քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂՀ անկախության հասնելու մոտիվացիայով իշխանափոխություն իրականացնել եւ մեկ տարի անց ընդունել «Ընդհանուր պետություն» տարբերակը, որ Լեռնային Ղարաբաղը «հանրապետական տիպի պետական կազմավորում» էր ճանաչում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ապա քննարկել Մեղրին ԼՂ-ով փախանակելու մասին Հեյդար Ալիեւից արված առաջարկությունը, հետո բանակցել «սուվերեն միջանցքների փոխանակման» շուրջ, այնուհետեւ՝ «փարիզյան» եւ «մադրիդյան սկզբունքներ», ի վերջո Կազանում մնալ ձեռնունայն՝ մի բան է նշանակում. հարցի կարգավորման առարկայական լծակները հանձնել թշնամուն, մնալ «համանախագահ երկրները, չնայած ներքին տարաձայնություններին, պատերազմ թույլ չեն» ինքնաներշնչվածության հույսին: Նույն շրջանակներն այսօր ինքնաներշնչվում եւ հանրությանը ճգնում են համոզել, որ Սյունիքում հաղորդուղիների ռուսական վերահսկողությունը ոչ մի այլընտրանք չունի: Կամ ունի, բայց դա պատերազմն է: Իսկ թե ժամանակին ինչու՞ չէին հաշվարկել, որ Ադրբեջանը մի նպատակ ունի՝ ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծել՝ ըստ իր սահմանադրության, որ «Լեռնային Ղարաբաղ» ոչ միայն վարչա-իրավական, այլեւ անգամ տարածքային միավոր չի ճանաչում,- ահա գաղտնիքը, որ պետք է բացահայտվի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել