Լրահոս 24/7
14.02.2025

Ֆասադը` հին, կառույցը՝ նոր․ Վանաձորի թատրոնը նոր շենք կունենա

Ֆասադը` հին, կառույցը՝ նոր․ Վանաձորի թատրոնը նոր շենք կունենա

Կառավարության որոշմամբ և Քաղաքաշինության կոմիտեի պատվերով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը առաջիկայում բոլորովին նոր շենք կունենա։ 2024-ի սեպտեմբերին թատրոնի շենքի կառուցման նախագիծ-նախահաշվի մրցույթ է հայտարարվել։ Հաղթող ընկերությունն արդեն սկսել է նախագծային աշխատանքները։ Պատվիրատուն էլ վստահեցնում է՝ նախկինի տեղում կկառուցվի նոր լուծումներով ու արդի պահանջներին համապատասխան թատրոնի շենք։ Նույնությամբ կվերականգնվի շենքի ֆասադը՝ որպես պատմամշակութային հուշարձան։

Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1931 թվականին, թեև 1-ին շրջիկ ներկայացումների մասին հիշատակվում է դեռ 1879 թվականից։ Թատրոնի շենքի հիմնանորոգումից հետո՝ 1933 թ.-ին Սունդուկյանի «Պեպոն» են ներկայացրել։ Իսկ տիպային շենք Վանաձորի թատրոնն ունեցել է արդեն 1954 թվականից։

Թատրոնի նոր շենքի նախագծի համար 2024-ին հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Արմստրոյ» ընկերությունը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մասիս Աղայանցը մանրամասնում է․

Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի ավելի քան 70 տարեկան շենքի տեղում առաջիկայում նորը կկառուցվի։ Հին շենքից կմնա միայն ֆասադը՝ որպես տեղական նշանակության հուշարձան։ Թատրոնում, սակայն, փոքր- ինչ մտահոգ են՝ ինչպե՞ս կազմակերպել 4 տասնյակ աշխատակից ունեցող թատերախմբի աշխատանքը շինարարության ընթացքում։

Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյան․«Թատրոնի աշխատանքները կարծում եմ՝ պետք է ծավալվեն մեր գործընկերների մոտ՝ մշակույթի պալատում, տիկնիկայինում, հավանաբար մշակույթի տներում, ինչպես նաև հյուրախաղերի ակտիվացումը հանրապետության ներսում և դուրս»։

«Շենքը ամբողջությամբ քանդվում է, ճակատային մասը վերականգնվում է նույնությամբ։ Պայմանագրային գինը եղել է 39 մլն դրամ։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն է ճանաչվել հաղթող՝ ցածր գնով՝ 39 մլն․ դրամ։ 7 ամիս է նախատեսված, որից 60 օր՝ էսքիզի համար։ Շենքի ճակատը համարվել է ճարտարապետական արժեք ներկայացնող ֆասադով։ Մենք գրել ենք ԿԳՄՍ նախարարություն։ Ընդեղից ասել են՝ կարաք քանդեք, բայց ճակատը վերականգնեք նույնությամբ»։

Փորձաքննության բոլոր փուլերն անցնելուց հետո, կհայտարարվի շինարարի մրցույթ։ Վերակառուցումը, ըստ Մասիս Աղայանցի, նպատակահարմար չէր։ Սեյսմիկ գնահատմամբ պարզել են, որ այն ավելի թանկ կարժենա, քան նորը կառուցելը։

Թատրոնում, թեև ուրախ են նոր շենք ունենալու հեռանկարով, այնուամենայնիվ, մտավախություններ ունեն ակուստիկայի հետ կապված։ Մտավախություն կա նաև, որ շինարարության ընթացքում թատերախումբը կցրվի։ Վերանորոգումն անհրաժեշտ էր՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է դերասան-դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը։ Մեր սիրելի թատրոնը կորցրել էր իր փայլը, և եթե քանդում են հիմնովին՝ հավանաբար կա մասնագիտական հիմնավորում՝ ասում է Զոհրաբյանը։

«Արմստրոյ» ընկերության նախագծով թատրոնի նոր շենքը կունենա 1 ստորգետնյա և 3 վերգետնյա հարկեր, որոնցից վերջինը՝մանսարդային։ Հանդիսասրահը կունենա 400 նստատեղ՝ ներկա 358-ի փոխարեն, նաև առանձին փոքր բեմ՝ 100 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով։ Դրանք կլինեն տարբեր հարթությունների վրա, ինչը թույլ կտա միաժամանակ 2 տարբեր ներկայացում խաղալ։

«Չեմ կարծում, որ կցրվի խումբը, բայց կարող են զբաղվել այլ ներկայացումներում Լոռու այլ թատրոններում։ Կարևոր է պահպանել աբելյանական տան լավագույն ավանդույթները։ Հայաստանի թատրոններից, երևի, եթե ոչ ամենալավ, ապա լավագույններից մեկն է, որ ունի փառահեղ ակուստիկա։ Արդի պայմաններում հնարավո՞ր է դա ստանալ»։

Արդյո՞ք ֆասադը պահպանելով, նախագծողին կհաջողվի ստանալ նոր լուծումներով ներդաշնակ կառույց՝ լավագույն ակուստիկայով․ սրանք հարցեր են, որ նաև թատրոնի ղեկավարությանն է մտահոգում։

Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյան․«Իհարկե, ինչպես Վանաձորի մի շարք մտավորականներ, թատրոնցիներ, կան մտավախություններ, որ թատրոնական այն կոլորիտը, որ կա այս շենքում, արդյո՞ք լինելու է վերակառուցված շենքում։ Արդյո՞ք, այդ շենքը կունենա թատրոնին համահունչ պահանջները, հենց միայն մեր թատրոնի ակուստիկան կորցնելը արդեն մտահոգող է»։

25 մշտական ներկայացումներով աբելյանական խաղացանկում 2025-ին նաև պրեմիերաներ կլինեն՝ Սարգիս Մանուկյանի բեմադրած «Սովորական հրաշքը» ու «Չարենցը»՝ Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ։ Մինչև տարեվերջ կխաղան նաև Սամվել Խալաթյանի պիեսը՝ նվիրված վանաձորցի վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծ Զուլոյին՝ Սամվել Զուլոյանին։ Ներկայացումը բեմադրել է Արամ Մխիթարյանը։ Առաջիկայում պատրաստվում են մասնակցել Թեհրանի միջազգային «Ֆաջր» փառատոնին՝ Կարինե Խոդիկյանի «1 ժամ հիշողություն» պիեսով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է