Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ փետրվարի 14-ին, Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Օրբելիանիների պալատում ընդունել է ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։
Դեսպանը շնորհավորեց Մ․Ղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։