Լրահոս 24/7

Հոգեբանական աջակցություն՝ Ստեփանավանում խոշոր հրդեհից տուժածներին

2025 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները մեկնել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաք՝ Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած ծանր հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Հոգեբանական աջակցությունն արտակարգ իրավիճակների մասնագետների կողմից ուղղված է եղել տուժած քաղաքացիների հոգեկան վիճակի բարելավմանը, սթրեսային իրավիճակների ազդեցության մեղմացմանը։ Աշխատանքի նպատակն էր ոչ միայն սթրեսի մակարդակի նվազեցումը, այլև տուժածների մոտ հաղթահարման մեխանիզմների ձևավորումը, աջակցության տրամադրումը և այդ ծանր փորձությունների հաղթահարման գործընթացում վերջիններիս աջակցության ցուցաբերումը։

Դեպքի վայրում հոգեբանները հոգեբանական առաջին օգնություն են տրամադրել ընդհանուր թվով 20 քաղաքացու, ովքեր անմիջականորեն տուժել էին տեղի ունեցած հրդեհից։ Նրանք ստացել են հատուկ խորհրդատվություն, որը միտված էր հոգեկան լարվածությունը նվազեցնելուն և հոգեբանական վերականգնմանը։

Նշենք, որ ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը մշտապես հոգեբանական աջակցություն է տրամադրում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հայտնվում են արտակարգ իրավիճակներում և ունեն հոգեբանական օգնության կարիք։ Հոգեբանական աջակցությունն ունի կարևոր դեր, հատկապես խոցելի խմբերի համար, որը նպաստում է ոչ միայն ֆիզիկական վերականգնմանը, այլև զգալի դեր է խաղում հոգեկան առողջության բարելավման գործում, հատկապես այնպիսի իրավիճակներում, երբ քաղաքացիները ստիպված են լինում դիմակայել դժվարին և հոգեբանորեն ծանր իրավիճակներին։

Թիվ 1

Recent Posts

Նաթանյահուն «դավագրգռում է» Էրդողանին, թուրք-իսրայելական բախում կլինի՞

Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…

2 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

6 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

6 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

7 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

7 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

7 hours ago