Լրահոս 24/7

Ջեյ Դի Վենսը հերքել է իր խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր X սոցիալական ցանցի էջում հերքել է իրեն վերագրվող սպառնալիքը՝ ամերիկյան զորքեր ուղարկելու Ուկրաինա: Այսպես նա արձագանքել է The Wall Street Journal-ի (ինչպես նաև այլ միջազգային լրատվամիջոցների) կողմից իր հարցազրույցի մեկնաբանությանը։

«Նախագահ Թրամփը լավագույն բանակցողն է, և նա խաղաղություն կբերի տարածաշրջանին՝ վերջ դնելով Ուկրաինայի պատերազմին։ Եվ ինչպես մենք միշտ ասել ենք, ամերիկյան զորքերը չպետք է վտանգվեն, երբ դա չի նպաստում Ամերիկայի շահերին և անվտանգությանը։ Սա պատերազմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև», — գրել է Վենսը։

Վենսի հարցազրույցը հրապարակվել է «Վենսը սպառնում է պատժամիջոցներով և ռազմական ուժով՝ ստիպելու Պուտինին համաձայնության գալ Ուկրաինայի հարցում» վերնագրով։ Հարցազրույցի ընթացքում նա նշել է. «Գոյություն ունեն տնտեսական ազդեցության գործիքներ, ինչպես նաև, իհարկե, ռազմական ազդեցության գործիքներ»։

WSJ-ի թղթակցի ճշգրտող հարցին, թե արդյոք ամերիկյան զորքերի Ուկրաինայում տեղակայման տարբերակը լիովին հանված է օրակարգից, Վենսը պատասխանել է. «Նախագահը (Թրամփը) շատ հստակ ասում է. երբ նա սկսում է բանակցությունները, օրակարգում բոլոր տարբերակները քննարկման առարկա են»։

Հարցազրույցի հրապարակումից մեկ օր առաջ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը բացառել էր ամերիկյան զորքերի տեղակայումը Ուկրաինայում։ Նա նաև նշել էր, որ 2014 թվականի սահմաններին վերադառնալը «անիրականանալի խնդիր» է։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

8 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

8 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

9 hours ago